Տարաս Բուլբա

Վիքիքաղվածք-ից

«Տարաս Բուլբա», Նիկոլայ Գոգոլի վիպակը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ո՞վ է ասել, որ իմ հայրենիքն Ուկրաինան է, ո՞վ է նրան ինձ հայրենիք դարձրել։ Հայրենիքը նա է, որին փնտրում է մեր հոգին, որ ամենասիրելին է մեր հոգու համար։ Իմ հայրենիքը դո՛ւ ես։ Ահա՛ իմ հայրենիքը։ Եվ այս հայրենիքը ես կպահեմ իմ սրտի մեջ, կպահեմ մինչև հնչի իմ ժամը և տեսնեմ, թե ինչպես կոզակներից որևէ մեկը նրան կհանի իմ սրտից։ Եվ ինչ որ ունեմ-չունեմ՝ կծախեմ, կտամ, կխորտակեմ այդպիսի հայրենիքի համար։
  • Ես եմ քեզ ծնել, ե՛ս էլ կսպանեմ։ - Տարաս Բուլբա
  • Ուրեմն հարկավոր է, որ զուր տեղը կորչի՞ կոզակի ուժը, որ մարդը շան նման սատկի՞, առանց բարի գործի, որպեսզի նրանից որևէ օգուտ չլինի՞ ո՛չ հայրենիքին և ո՛չ էլ համայն քրիստոնեության։ Էլ ինչի՞ համար ենք ապրում մենք, ինչի՞ համար, դու ինձ այդ հասկացրու։
  • Եթե մարդ սիրահարվում է, նա միևնույն է, թե ներբանի կաշի է, որ եթե ջրի մեջ թրջես, կկակղի և ինչպես կուզես, կարող ես ծռել։
  • Ւ՞նչ է, պաներ, — ձայն տվեց Տարասը կուրենների ատամաններին.— վառոդամաններում դեռ կա՞ վառոդ, հո չի՞ թուլացել կոզակների ուժը, հո մեջք չե՞ն ծռում կոզակները»։
«Դեռ կա, բատկո, վառոդամաններում դեռ վառոդ կա, դեռ չի թուլացել կոզակների ուժը, և դեռ մեջք չեն ծռում կոզակները»
  • Չկա ուժ հավատից ավելի հզոր։ Նա անպարտելի է և ահեղ, ինչպես հարափոփոխ և փոթորկահույզ ծովի մեջ անձեռակերտ ժայռը։ Ծովի խորունկ խորքերից դեպի երկինքն են բարձրանում նրա անխորտակելի պատերը, որոնք ստեղծված են մի և ամբողջական քարից։ Ամեն կողմից նա երևում է և շեշտակի նայում է կողքով վազող ալիքների աչքերին։ Եվ վա՜յ նավին, որ կբախվի նրան, ինչպես՝ տաշեղներ կթռչեն՝ նրա սարվածները, ամեն ինչ կփշրվի և կսուզվի անդունդը, և օդը կլցվի խեղդվողների ողբալի աղաղակներով։
  • Համբերիր, կոզա՛կ, ատաման կդառնաս։ Նա՛ չի քաջ զինվոր, ով կարևոր գործի մեջ չի կորցնում ոգին, այլ նա՛ է քաջ զինվոր, ով պարապությունից էլ չի ձանձրանում, ով ամեն ինչի դիմանում է, և նրան ինչ էլ անես, նա իր ասածը կանի։
  • Քաթանի նման սպիտակ էր Անդրին, երևում էր, թե ինչպես հանդարտ մրմնջում էին շրթունքները, և նա տալիս էր ինչ-որ մեկի անունը, սակայն այդ հայրենիքի անունը չէր և ոչ էլ մոր կամ եղբայրների անունը, նա շշնջում էր չքնաղ լեհուհու անունը։ Տարասը կրակեց։
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝