Արա Սարգսյան

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Արա Միհրանի Սարգսյան (ապրիլի 7, 1902, Կ.Պոլիսհունիսի 6, 1969, Երևան), հայ խորհրդային քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր (1932) և առաջին նախագահ, Հայաստանում առաջին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, այդ ինստիտուտի առաջին ռեկտոր, պրոֆեսոր (1947)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959), ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, Նեմեսիս ծրագրի մասնակից։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Արվեստն ազնվացնում է մարդու հոգին, պատճառում գեղագիտական անսպառ հաճույք: Այն դաստիարակում է մարդուն գաղափարապես, և բացում է նրա առջև հույզերի մի ամբողջ աշխարհ:
  • Ես վստահ եմ, որ մարդն իր հանճարով կնվաճի անկասկած տիեզերքը, դրա համար երևի հազարամյակների կարիք չզգացվի, բայց մարդկային հոգու տիեզերքին տիրանալու համար պետք պիտի լինի այնքան հազարամյակներ, ինչքան որ մարդն ապրի:
  • Ես երազել եմ աշխատել հայրենիքում և լինել հայրենիքիս հոյակերտ շենքի ամրակուռ շաղախի մի խիճը, մի մասնիկը…Ինչ-որ ես արել եմ կյանքում, շատ փոքր է այն մեծ հատուցման ու պարտքի առջև, որ ունեմ իմ ժողովրդի հանդեպ…:
  • Ինչքան ստեղծագործությունն իր էությամբ ժողովրդային է, այնքան նա հարազատ է ժողովրդին և բարձր է գնահատվում նրա կողմից, իսկ ժողովրդի գնահատականին արժանանալ – նշանակում է հավերժանալ:
  • Բախտավոր է այն արվեստագետը, որ առաջին իսկ գործից գրավում է հասարակության ուշադրությունը, և առավել երջանիկ է, երբ հմտություն ունի այդ շնորհը զարգացնելու:
  • Մեծ է իմ պարտքի գիտակցությունը ժողովրդի հանդեպ, այքան մեծ, որ այն հատուցելու համար անհրաժեշտ է ապրել մի քանի անգամ ավելի, քան իմ վաթսուն տարիներն են:

Աղբյուրներ[խմբագրել]

  • Արա Սարգսյանի անձնական արխիվ/«Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն թանգարան
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արա Սարգսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: