Jump to content

Ստեղծագործություն

Վիքիքաղվածք-ից
Տանն ստեղծած «միաձուլիչ» կամ Ֆարնզվորթի ռեակտոր

Ստեղծագործություն, արվեստի՝ գրականության և առհասարակ՝ հոգևոր արժեքներ ստեղծելու մարդկային գործունեություն, ստեղծագործական գործունեություն, ինչպես նաև այդպիսի գործունեությամբ ստեղծված արժեք, արվեստի և գրականության երկ[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ա՜խ, ինչքան քաղցր է ստեղծագործելը։ Աշխարհիս երեսին ոչ մի քաղցրություն դրան չի հասնիլ։ Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող ու քնքշացնող զվարճությունն ու երջանկությունը, որ զգացել եմ ես ու զգում եմ, այդ այն ժամանակ է միայն, երբ եռանդ կա և գրում եմ[2]։
Նար-Դոս
  • Ի՞նչն է ինձ պահել։ Միշտ միայն հղիությունը։ Եվ ամեն անգամ ստեղծագործության ծնվելով իմ կյանքը մազից է կախված եղել։
  • Երբ քո ստեղծագործությունը բերանը բացում է՝ դու ինքդ պետք է լեզուդ քեզ քաշես։
Ֆրիդրիխ Նիցշե

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ստեղծագործություն - Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, 1976։
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 152. 
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ստեղծագործություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: