Ռուբեն Զարյան

Վիքիքաղվածք-ից
Ռուբեն Զարյանի հուշատախտակը Երևանում

Ռուբեն Զարյան (սեպտեմբերի 1, 1909, Ալեքսանդրապոլ, ՀԽՍՀ — փետրվարի 2, 1994, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, թատերագետ, մանկավարժ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Տարիքն առած մարդը, որի սերը եթե արդեն սպառվող մարդու կրքի բռնկում չէ, այլ հոգեկան խոր ցնցում, շատ ավելի խորն է ապրում որովհետև գիտե, թե ինչ է կորցնում (էջ 19)[1]
  • Մարդը իրավունք ունի և արժանի է ավելի լավ կյանքի, քան բաժին է հանում նրան ճակատագիրը (էջ 23)[1]։
  • Մարդուն բնորոշում է ոչ միայն արածը, այլև անելիքն ու ծրագրերը (էջ 96)[1]։
  • Որքան էլ «նոր» լինի արվեստագետը՝ նա պետք է իր նախորդներից վերցնի նրանց գտածն ու նվաճածը, և ոչ թե վերստին «հայտնաբերի» այն, ինչ հայտնաբերված է արդեն (էջ 102)[1]։
  • Բնության մեջ չկա ավելի գարշելի բան, քան անճշմարտանման սուտը (էջ 121)[1]։
  • Մարդիկ սխալներից են սովորում (էջ 188)[1]։
  • Մտքերը կարող են կրկնվել, բայց հոգիները՝ ոչ (էջ 192)[1]։
  • Մարդիկ խաղում են միմյանց առաջ, բոլորն էլ դիմակավորված են (էջ 201) [1]։
  • Մեծերը հավիտենական չեն և այդ նորերով է, որ գնացողների տեղը բաց չի մնում (էջ 229)[1]։
  • Չկա իշխանություն՝ չկա և իրավունք (էջ 230)[1]։
  • Երբ մարդու վիճակվում է հաղորդակից լինել ճշմարիտ արվեստին՝ նա մի տեսակ իրեն «մեղավոր» է զգում նրանց առջև, ում նույնը չի վիճակվել (էջ 235)[1]։
  • Դերասանը, որքան էլ մեծ վարպետ լինի ու ինչքան էլ խոր մտքեր ունենա, երբեք չի հուզի ու մարդիկ կմնան անտարբեր, եթե ինքը չի հավատում իր պատկերածին (էջ 241)[1]։
  • Մարդ պիտի լինի այն, ինչ է (էջ 242)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Ռուբեն Զարյան, Շեքսպիրի հետ, Հայկական թատերական ընկերություն, Երևան 1976


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռուբեն Զարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: