Jump to content

Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն

Վիքիքաղվածք-ից
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գրքի շապիկը

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն», արդի հայ արձակագիր Մարկ Արենի վեպը, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • «Նաև մենակությունը. այն սառը ջրից ավելի է սոսկալի։ Գիտե՞ք, մսյո՛, եթե ձեզ մոտ աքվարիումում հայտնվի միայն մեկ ձկնիկ, նա կսկսի կարոտել և գուցեև մեռնի կարոտից։ Եվ գիտե՞ք, թե նման դեպքում ինչ պետք է անել։ Աքվարիումի մեջ պետք է հայելի դնել, և նա կհանգստանա…»։
Իսկ եթե հայելին ջարդվե՞լ է։ Մի ակնթարթում աշխարհը տրոհվել է բազմաթիվ սուր բեկորների։ Միախառնվել, փախատեղվել են սերը, վախը, կապվածությունը, քնքշությունը, վրեժը… Այս պատմության հերոսներից յուրաքանչյուրը կգտնի լուծման իր եղանակը։ Թույլ կտա, որ ապակու ջարդված բեկորը խրվի սիրտը։ Կձևացնի, թե ոչինչ չի պատահել։ Կփորձի կազմել նոր արտապատկեր։ Կյանքի, ընտանիքի, ինքն իր…
  • Երջանկությունն այն է, երբ ունես մեկին, ում կարող ես գրկել։
  • Բայց ամեն բան, առավել ևս ամեն մի լավ բան, ունի իր ավարտը…
  • Չկա ավելի վատ բան, քան արբեցուցիչ հույսերի քաղցր գերին։
  • Բոլոր երջանիկ ընտանիքները ստեղծվում են միևնույն կերպ՝ վախի միջով։ Բոլորն էլ ծանոթության առաջին քայլը վախենում են կատարել, որովհետև դա կարող է լինել վերջինը։ Բոլորն էլ վախենում են ուրիշ ծնողներից, որովհետև նրանք կարող են ամեն ինչ կործանել։ Բայց եթե չհաղթահարես վախը, այդպես էլ կմնաս միայնակ։
  • Այժմ ամենից լավը ժամանակավոր անհետանալը կլիներ, պարզապես գոլորշիանալը, փակվել մի խաղաղ անկյունում, ամեն ինչ լավ կշռադատել, գտնել ճիշտ լուծում, բայց կյանքը մեզ չի տալիս փրկարար դադարներ…
  • Երբ սիրում են, արդեն չեն մտածում, իսկ երբ մտածում են՝ նշանակում է չեն սիրում։
  • Մի մարդու առավելությունը մյուսի նկատմամբ էլ որտե՞ղ է այդպես ակնհայտորեն դրսևորվում, եթե ոչ ռինգում։
  • Ինչ մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում պատահական հանդիպումները։
  • Դա իր օրորոցի երգն էր։ Այդ հնչյունների տակ էր նա քնել մանկահասակ ժամանակ։ Նա ոչինչ չէր հիշում այդ ժամանակից՝ ո՛չ մայրական դեմքը, ո՛չ նրա ջերմությունը, ո՛չ նրա հոգատար ձեռքերը։ Մնացել էր միայն այդ մեղեդին…
  • Մեղեդին երգի հոգին է, իսկ խոսքերը՝ նրա մարմինը։
  • Ոտքերի տակ չկա որևէ հենարան, և ձեռքերը կառչում են դատարկությանը։ Այո՛, մահը պետք է հենց այդպիսի տեսք ունենա՝ դատարկություն և անտեսանելի ուժ, որը տանում է հոգին նրա համար նախատեսված տեղը…
«Եթե ես ընդունակ եմ կշռադատելու, ուրեմն ես ո՞ղջ եմ,- մտածեց Մուստաֆան:- Ո՛չ, կշռադատել կարելի է նաև մահվանից հետո։ Բայց ես լսում եմ երգը։ Դատարկության մեջ չի կարող երգ լինել։ Այնտեղ երգող չկա։ Ես ո՛ղջ եմ, ես ո՛ղջ եմ»։
  • Մի ինչ-որ պահի նա նույնիսկ մտածեց թե դա երազ է, մղձավանջային երազ. բավական է միայն ինքն արթնանա, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Բայց ժամանակն անցնում էր, իսկ այն զգացումը, որ կատարվել է սարսափելի և անուղղելի մի բան, չէր անցնում՝ ստիպելով որոնել թեկուզև մի որևէ բացատրություն, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ։
  • Անցյալում արդեն ոչինչ չի կարելի փոխել։ Նշանակում է, այն՝ ինչ հիմա ինքը կիմանա, հավասարազոր կլինի դատավճռի, որը ենթակա չէ բեկանման, որովհետև այդ դատավճիռը կայացվել է անխիղճ դատավորի կողմից, որի անունն է՝ Ժամանակ
  • Նրանք, ովքեր կարող էին իրեն օգնել, չսպասելով իրեն, գնացել էին այնտեղ, որտեղ ինչ-որ մի ժամանակ գնում են բոլորը, և իրենց հետ տարել իր գաղտնիքը։ Նա ուշացել էր…
  • Պարզվում է, որ երջանկությունից մինչև դժբախտությունը շատ մոտ է…
  • - Աշխարհում ոչ մի դատարան դեռևս չի վերադարձրել սպանվածին կյանքը,- ասած Մուստաֆան։ Դատարանը միայն պատժում է, բայց ոչ մի բան չի շտկում։
  • Արդեն ծնվում են նրանք, ովքեր, մոռանալով անցած-գնացած թշնամությունն ու երկպառակությունը, ձեռք են մեկնում մեկը մյուսին ընդառաջ։ Նրանք երկու կողմից կխարխլեն այդ պատերը և հենց այդ նույն քարերերից էլ կամուրջ կպատրաստեն։ Կամուրջ երկու հարևան ժողովուրդների միջև, որոնց վիճակված է ապրել կողք կողքի… կցանկանայի, որ այդ ժամանակը որքան հնարավոր է շուտ գար։ Քանի որ անդունդը բաժանում է ոչ միայն երկրներ։ Ավաղ այն բաժանում է նաև սրտեր…
  • Եթե ծերունուց վերցվի անցյալը, ապա նրան ոչինչ չի մնա։ Իսկ ոչինչը հենց մահն է։
  • Ոչինչ այնպես չի նպաստում գործընթացի հաջողությանը, ինչպես շռայլ կանխավճարը։
  • Իրոք որ սուտը պետք է սարսափելի լինի, որ ճշմարտությանը նմանվի։
  • – Ամեն ինչ մարդուց է կախված։ Կյանքում չպետք է կորցնես քո հաջողության հավանականությունը։
  • Ապօրինությունը չի կարելի կանգնեցնել օրենքով։ Գիշատչին կարող է հաղթել միայն մեկ ուրիշ գիշատիչը։
  • – Երիտասարդ հասակը միշտ էլ լավ է։-Ասկեր
  • Մի՞թե պետությունն իրավունք չունի գաղտնի գործողությունների, որպեսզի այնտեղ չաղաղակեն ազատամիտներն ու իրավապաշտպանները։
  • Քաղաքականությունը փոփոխական բան է։
  • Պետք է ապրել այնպես, կարծես թե դու արդեն մահացել ես։ Դա միակ եղանակն է քեզ հաստատուն պահելու և հավատարիմ մնալու, երբ շուրջդ բոլորը դավաճանում են։
  • Շատ փողերը միշտ էլ մի բան են պահանջում. իրենց հնարավորություն տալ ավելի շատանալու։
  • Քաղաքականությունը լողացող սառցալեռ է, և հեռուստադիտողներին արտաքին տեսքով ցույց տալու համար մնում է միայն մեկ ութերորդ մասը։ Յոթ ութերորդ մասը ծածուկ է աչքից։
  • Կյանքը դասավորվել է այնպես, ինչպես դասավորվել է։ Անցյալը հնարավոր չէ ուղղել։ Ուղղել կարելի է միայն ապագան, և, միգուցե, նոր սերնդի մոտ դա ստացվի։
  • Առանց կապերի այս աշխարհում ոչնչի չես հասնի։
  • Ակնթարթային և հանկարծակի մահը ճակատագրի նվեր է։
  • …Նա ձգտում էր չնայել ժամացույցին… այդպես ժամանակն արագ էր անցնում։
  • Պետք է այնպես ապրել, որ ասես մեռած ես արդեն։ Եվ պետք է այնպես մեռնել, որ արդարացնես քո կյանքը։
  • Աղքատները մշտապես պարտքերի մեջ են, բայց իրենք երբեք չեն մերժի նրան, ով ավելի է աղքատ…
  • Նա բարի և խելացի մարդ է։ Իսկ այդպիսին հազվադեպ է հանդիպում չէ՞։ Որ խելացին բարի լինի։

Աղբյուրներ

[խմբագրել]