Ֆրենսիս Բեկոն

Վիքիքաղվածք-ից
Ընթերցանությունը մարդուն դարձնում է գիտուն, զրույցը՝ հնարամիտ, իսկ գրի առնելը՝ ճշգրիտ։

Ֆրենսիս Բեկոն (անգլ․՝ Francis Bacon), (հունվարի 22, 1561—ապրիլի 9, 1626) անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ և գրող; էմպիրիզմի հիմնադիրն է։

Քաղվածքներ[խմբագրել]

Աղբյուրով[խմբագրել]

  • Գիտելիքը ուժ է, ուժը՝ գիտելիք:[1]
  • Գիտելիքը և հզորությունը միևնույն բանն են:[1]

Առանց աղբյուրի[խմբագրել]

  • Մենք պետք է հիշողության մեջ պահպանենք ոչ միայն մարդկանց արարքները, այլև նրանց խոսքերը։ Այդ խոսքերի, այդ արտահայտությունների իսկական պահոց են ճառերի ուղերձները և ասույթների ժողովածուները։
  • Գեղեցիկ դեմքը լուռ երաշխավորանք է։
  • Ժամանակը նորարարներից մեծագույնն է։
  • Ժամանակ ընտրել՝ նշանակում է խնայել ժամանակը, իսկ ինչ արված է ոչ ժամանակին՝ արված է զուր տեղը։
  • Երջանկությունը անհամբեր մարդկանց վաճառում է մեծ քանակությամբ այնպիսի բաներ, որոնք ձրի է տալիս համբերատարներին։
  • Բազմաթիվ ապուշներ ու թուլամիտներ աշխարհ են գալիս հարբեցողությանն անձնատուր եղած ծնողներից։
  • Յուրաքանչյուր մարդու մեջ բնությունը դրևորվում է կամ որպես հատիկաբույսեր, կամ որպես մոլախոտ, ուրեմն նա թող ժամանակին ջրի առաջինը և ոչնչացնի երկրորդը։
  • Կատակից լրջին և լրջից կատակին հեշտությամբ անցնելու հմտությունը պահանջում է մեծ տաղանդ, քան սովորաբար կարծում են։ Կատակը հաճախ ծառայում է իբրև ուղեկից այնպիսի ճշմարտության, որն առանց նրա օգնության չէր հասնի նպատակին։
  • Գրքերը մտքերի նավերն են, որոնք թափառում են ժամանակի ալիքների վրայով և իրենց թանկարժեք բեռը հոգատարությամբ տանում են սերնդից սերունդ։
  • Ոչ մի կիրք այնպես չի կախարդում մարդուն, ինչպես սերը և նախանձը։
  • Կարդա ոչ նրա համար, որպեսզի հակաճառես և հերքես, ոչ նրա համար, որ ընդունես իբրև հավատք և ոչ նրա համար, որ զրույցի առարկա գտնես, այլ որպեսզի մտածես և դատողություններ անես։
  • Ընթերցանությունը մարդուն դարձնում է գիտուն, զրույցը՝ հնարամիտ, իսկ գրի առնելը՝ ճշգրիտ։
  • Կան գրքեր, որոնք պետք է միայն համտես անել, կան այնպիսինները, որոնք ավելի լավ է կլանել, և միայն քչերն են, որ պետք է ծամել և մարսել։
  • Բոլոր դարերում բնափիլիսոփայությունը հանդիպել է ձանձրալի ու տհաճ մի հակառակորդի, այն է՝ սնահավատությունը և կույր, անչափավոր կրոնական մղումը։
  • Բոլոր գիտությունների իսկական և օրինական նպատակը նրանում է, որպեսզի մարդկային կյանքն օժտեն նոր գյուտերով ու հարստություններով։
  • Երեք բան են ազգին դարձնում մեծ ու բարեկեցիկ՝ պտղաբեր հողը, գործուն արդյունաբերությունը և մարդկանց ու ապրանքների հեշտ տեղաշարժը։
  • Ագահ է մարդկային բանականությունը։ Նա չի կարող ոչ կանգ առնել, ոչ էլ հանգստության մեջ լինել, այլ շարունակ ձգտում է առաջ։
  • Անարդարացի մեկ դատավճիռը առաջ է բերում ավելի շատ դժբախտություններ, քան անհատ մարդկանց կատարած շատ հանցագործություններ․ վերջինները փչացնում են միայն առվակներ, միայն ջրի առանձին շիթեր, այն դեպքում, երբ անարդարացի դատավորը փչացնում է բուն ակունքը։
  • Հոգու նկատմամբ համեստությունը նույնն է, ինչ ամաչկոտությունը մարմնի նկատմամբ։
  • Ծածկամտությունը թույլերի ապաստարանն է։
  • Ամոթի կարմրությունը առաքինության դափնին է։
  • Ընտանեկան շահերը գրեթե միշտ կործանում են հասարակական շահերը։
  • Ամուսնական սերը բազմապատկում է մարդկային ցեղը, բարեկամանականը՝ կատարելագործում է այն, իսկ անբարոյականը՝ խճացնում է ու ստորացնում։
  • Երեխաներն աշխատանքը դարձնում են ուրախ, բայց նրանց պատճառով անհաջողությունները թվում են ավելի վշտացուցիչ․ երեխաների շնորհիվ կյանքը թվում է ավելի հաճելի, իսկ մահը՝ նվազ սարսափելի։
  • Սովորույթը շատ ավելի ամուր է, երբ սկիզբ է առնում պատանեկան տարիներին․ դա մենք անվանում ենք դաստիրակություն, որը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վաղ ձևավորված սովորույթներ։
  • Բարգավաճումը բացահայտում է մեր արատները, իսկ դժբախտությունները՝ մեր առաքինությունները։
  • Շարժուձևերը ցույց են տալիս վարքուբարքը, նման այն բանին, ինչպես զգեստն է ցուցադրում իրանը։
  • Զրույցի մեջ զսպվածությունն ու տեղին խառնվելը պերճախոսությունից ավելի շատ արժեն։
  • Կոպտությունը ծնում է ատելություն։
  • Խորհուրդ խնդրելը մեծագույն վստահություն է, ինչպիսին մարդը կարող է ցույց տալ մեկ ուրիշին։
  • Ոչ մի աղետ ու հանցագործություն չի ոչնչացնում այնքան ժողովուրդ ու ժողովրդական հարստություն, ինչպես հարբեցողությունը։
  • Նկատի առեք, թե մահվան մոտենալը որքան քիչ է ազդում հոգով ուժեղների վրա, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մինչև վերջ մնում է ինքն ինպես կա։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 124։