Էմանուել Կանտ

Վիքիքաղվածք-ից
Էմանուել Կանտը

Իմանուիլ Կանտ (գերմաներեն՝ Immanuel Kant) (ապրիլի 22, 1724 - փետրվարի 12, 1804) գերմանացի փիլիսոփա է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

Աղբյուրով[խմբագրել]

  • Խելացի ու աշխատասեր է հայ ժողովուրդը... ուր էլ լինի սիրալիր ընդունելության է արժանանում բոլոր ժողովուրդների կողմից:[2]
  • Ամուսնական կյանքով միավորված զույգը պետք է վերածվի ինչ-որ միասնական բարոյական անհատի:[3]
  • Երբ արդարությունը չքանում է, ապա չի մնում ոչինչ, որ կարողանար արժեքավոր դարձնել մարդկանց կյանքը:[4]
  • Միայն հանճարին է տրված օրենքներ տալու իշխանությունը:[4]

Առանց աղբյուրի[խմբագրել]

  • Ամեն վախկոտ ստախոս է, բայց ոչ հակառակը։
  • Կոկետուհին խախտում է կանացիության սահմանը, իսկ կոպիտ պնդաճակատը՝ տղամարդկայնության։
  • Մեծ մարդկանց մոտ հարգանքը միշտ նախորդում է մեծ սիրուն։
  • Երիտասարդներն ունեն շատ զգացմունքներ, սակայն քիչ ճաշակ։
  • Կնոջ արիությունը չարիքի համբերատար հաղթահարումն է՝ հանուն սեփական պատվի և հանուն սիրո, իսկ տղամարդունը՝ չարիքը ոչնչացնելու համառ ու խանդոտ ձգտումն է։
  • Հարկ չկա, որ տղամարդը զայրանա թյուրիմացություններից եկող չարիքներից, նա կարող է դրանք արհամարհել։
  • Բնական պարզության մարդը քիչ գայթակղություններ ունի արատավոր դառնալու համար։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 154։ 
  2. (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 249։ 
  3. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 134։ ISBN 99930-2-263-2։ 
  4. 4,0 4,1 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 154։ ISBN 99930-2-263-2։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝