Ավետիք Իսահակյան
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիք Իսահակյան ― հայ մեծ գրող, բանաստեղծ (Հոկտեմբեր 30, 1875, Ալեքսանդրապոլ - Հոկտեմբեր 17, 1957, Երևան)։
[խմբագրել] Այլասիրություն
- «Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։
Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։»
[խմբագրել] Բնություն
- Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա․․․
«Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է․․․
Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա․․․

