Մաքսիմ Գորկի
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Գորկի (ռուսերեն՝ Максим Горький) (մարտի 16, 1868 - հունիսի 18, 1936) ռուս գրող է եղել:
Բովանդակություն |
[խմբագրել] Աղբյուրով
- Ոչ ոք իրավունք չունի իր համար բախտ ձեռք բերել ուրիշ մարդու կյանքի գնով:[1]
[խմբագրել] Առանց աղբյուրի
- Եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են։
- Եթե մարդուն անընդհատ պնդեն, որ նա խոզ է, ի վերջո նա կսկսի խռխռալ։
- Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է։
- Սերը ապրելու ցանկությունն է։
- Ունեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը։
- Եթե ուսուցիչը ազնիվ է, ապա նա պետք է միշտ ուշիմ աշակերտ լինի։
- Ժամանակակից շատ գրողներ խմում են ավելի շատ, քան գրում։
- Միայն մայրերը կարող են ապագայի մասին մտածել, քանզի նրանք ծնում են այն իրենց երեխաների մեջ։
- Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են։ Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան։
- Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով, թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա, քան լավ։
- Հոյակապ պաշտոն է մարդ լինելն աշխարհում։
- Քաղքենիությունը գետնասող բույս է, այն ընդունակ է անվերջ բազմանալու և կցանկանար իր ընձյուղներով ամեն ինչ խեղդել իր ճանապարհին։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 187։ ISBN 99930-2-263-2։