Զորի Բալայան

Վիքիքաղվածք-ից
Զորի Բալայանը

Զորի Բալայան (ծ. փետրվարի 10, 1935), հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ։

Քաղվածքներ[խմբագրել]

Քաղվածքներ «Երկու կրակի մեջ» գրքից[խմբագրել]

  • ․․․ցեղասպանությունը, որպես ամենասարսափելի հանցագործություն, ոչ մի սահման չունի ժամանակի մեջ[2]։
  • Ասում են, միշտ էլ գտնվում են այնպիսի մարդիկ, որոնք կարողանում են օգտվել աշխարհի այս կամ այն անկյունում ստեղծված իրադրությունից։ Իհարկե, եթե խոր մտածենք, կտեսնենք, որ իրադարձություններն ինքնաբերաբար չեն ստեղծվում։ Դրանք ստեղծվում են ինչ-որ մեկի կողմից։ Եվ տրամաբանությունը հուշում է, որ իրադրությունից օգտվում են նրանք, ովքեր այն ստեղծում են[2]։
  • Չէ որ, վերջ ի վերջո, ամեն մի երաշխիք առաջին հերթին նյութականացված իրավունք է[2]։
  • Աստված իմ, որքա՜ն հպարտ է հնչում «Հայրենիք» բառը այնտեղ, ուր մարդիկ իսկապես զգում են նրա կարոտը[2]։

Քաղվածքներ «Տագնապներ» վիպակից[խմբագրել]

  • Ամեն գրող ունի, թերևս, մի այնպիսի գիրք, որը նա չէր կարող չգրել[3]։
  • Ես չեմ ճանաչում որևէ մեկին, որը համոզված չլինի, թե ամեն չարիք վտանգավոր է, մանավանդ՝ հարբեցողությունն ու ծխելը[3]։
  • Պապս սիրում էր կատակով ասել՝ «Տղամարդը ցերեկով միայն դագաղում կպառկի»[3]։
  • Անցյալի ամենաաննշան անցքերը հետագայում, շատ տարիներ անց, մեզ համար ձեռք են բերում իրադարձությունների նշանակություն[3]։
  • Հայոց հին ավանդույթներից մեկը սիրած մարդու կամ մի կարևոր իրադարձության հիշատակին աղբյուր կառուցելն է[3]։
  • ․․․պապս, որը իմաստուն էր համարում ոչ թե նրան, ով ձեռք է մեկնում մերձավորին, այլ նրան, ով դա անում է ժամանակին։ Եվ հարկ եղած պահին է մի բաժակ ջուր տալիս մարդուն[3]։
  • Միայն շռայլ հոգու տեր մարդը կարող է ի սրտե ընդունել մեկ ուրիշի օգնությունը։ Ով ի վիճակի չէ ընդունելու մտերմի օգնությունը, նա չի էլ շտապի օգնել ուրիշին դժբախտության դեպքում[3]։
  • Կանանց դուր է գալիս, որ իրենց խանդում են։ Խանդում է՝ ուրեմն սիրում է։ Ինչ բարբարոսական բանաձև է, եթե այն օգտագործում են ոչ խելամիտ կերպով։ Դա նույնն է, թե դանակով միսդ կտրեն ու հանգստացնեն քեզ, թե ոչինչ՝ որ ցավում է, ուրեմն ներվեր ունես[3]։
  • Ֆատալիզմը՝ ճակատագրից չխուսափելը, կանխորոշվածությունը, այդ սարսափի ծնունդն է, ողբերգության անխուսափելիության նկատմամբ սարսափի ծնունդը[3]։
  • Մենք հազվադեպ ենք խորհում այն մասին, որ անհատի մեծագույն ազատություններից մեկը վախից ազատ լինելն է[3]։
  • Մեծ աղետը, համընդհանուր ողբերգությունը կարելի է կանխել միայն մեծ հաշվով՝ պետականորեն[3]։
  • Տարբեր են հայրերի ու որդիների դասագրքերը[3]։
  • Ես միշտ զարմանում եմ, պետական հիմքի վրա լուծել ու լուծում ենք վիթխարածավալ բժշկական խնդիրներ, բայց ոչ մի կերպ չենք կարողանում պետական հիմքի վրա վերացնել լկտիությունը և գռեհկությունը, որ շատ հաճախ հարբեցողության արդյունք են[3]։
  • ․․․ամենասուր անեկդոտը երկրորդ անգամ լսելն անտանելի բան է։ Եվ ոչ միայն անեկդոտը։ Ցանկացածդ սրախոսությունը, հումորը, ցանկացածդ կատակը[4]։
  • Ջղայնանում եմ բարձրաձայն ասված տափակ ճշմարտություններից։ Եվ սիրած հեգնալից խոսքն է՝ «Վելգան թափվում է Կասպից ծովը»[4]։
  • Երեխա ժամանակ ես հաճախ էի մեր ծերունիներից լսում մի զարմանալի խոսք․ «Երանի էն հորը, ում որդին սեփական տունը սարքելուց հետո է գինու համը տեսնում»[3]։
  • ․․․գայլին պետք է վնասազերծել, քանի դեռ նա չի հարձակվել եղջերուների վրա։ Այլապես հետո ուշ կլինի[3]։
  • Բնությունը ինքը կնոջը դրել է անհանգստությունը ապագայի հանդեպ[3]։
  • Երեխաները առավել զգայուն են արդարության և անարդարության նկատմամբ։ Հապա փորձիր պատժել նրան, երբ նա մեղավոր չէ, ու քո անարդարացի վերաբերմունքով կարող ես ընդմիշտ փշրել մանկան հոգին։ Իսկ երբ նա զգում ու գիտակցում է իր մեղքը, ապա որքան էլ պատիժը խիստ լինի՝ հանգիստ է կրում[3]։
  • Ժողովուրդը նման է բանաստեղծի։ Նա օժտված է յուրահատուկ շնորհով՝ կանխատեսույան շնորհով[3]։
  • Նյութական արժեքը միշտ կարելի է հատուցել։ Քանդված տունը միշտ կարելի է վերակառուցել։ Որքան ավելի սարսափելի է, երբ մեր դիմաց տեսնում ենք կործանված անձնավորություն, կործանված կյանք[3]։
  • Մարդը չի կարող ապրել առանց կողմնորոշման, առանց հույսի աղբյուրի։ Նավաբեկության ենթարկվածներից փրկվում են նրանք, ովքեր չեն կորցնում ինքնատիրապետումը, չեն կորցնում փրկության հույսը։ Ծովում չի կարելի թևաթափ լինել[3]։
  • Ամբողջ համաշխարհային գրականությունը, ի վերջո, մարդկային ցավի մասին է[3]։
  • ․․․ճակատագրի իշխանության տակ գտնվող մարդը դադարում է մարդ լինել։ Եվ այդպիսի մարդը արդեն չի կարող պայքարել ոչ իր համար, և ոչ էլ ուրիշների[3]։
  • Թշնամու հետ չի կարող լինել ոչ մի խաղաղ բանակցություն, այն թշնամու, որը զավթել է քո տունը, քա ոզգին։ Այն թշնամու, որը ոտնակոխ է անում քո հոգին, զրկում քեզ հիշողությունից։ Միայն պայքար, պայքար մինչև հաղթական ավարտը[3]։
  • Ես խորապես համոզված եմ, որ անհասցե գիրք ընդհանրապես չպետք է լինի[3]։

Քաղվածքներ «Գոտեմարտ» պատմվածքից[խմբագրել]

  • ․․․տունդրան շատ նման էր օվկիանոսի։ Միևնույն անծայրածիր լայնարձակությունն է, միևնույն գալարահողնը ձնաբքի պահին, երկնքի ու երկրի իրար խառնվելը փոթորկի ժամանակ, հորիզոնի գույների բազմազանությունը արևածագի ու մայրամուտի պահին և միևնույն աննկարագրելի գեղեցկությունը[4]։
  • Ուրեմն կյանքում ամեն ինչ պարզ ու հասարակ է, եթե քեզ հայտնի է քո ճանապարհը[4]։
  • Բոլորն էլ ունեն իրենց վերջին կետը, ճանապարհի վերջը։ Միայն թե ոչ ոք չգիտե դրա տեղը։ Բայց ո՞ր կողմն էին ուղղում իրենց ձողը մեր նախնիները։ Նրանց այլևս չես կարող հարցնել։ Գուցե նրանք էլ են տանջվել այս հարցին պատասխան տալու համար։ Իսկ գուցեև տան կողմն էին ուղղում[4]։
  • Մարդ և խարույկ։ Մարդը խարույկ է[4]։
  • Գայլը երբեք չի լքի էգին դժբախտության մեջ[4]։
  • Լավ հովիվը պարտավոր է կրակել գայլի վրա[4]։
  • Գայլի հետ գոտեմարտելը ամենածանր ու ամենասարսափելի մարտն է[4]։
  • Առանց փառքի կյանքում ոչ մի հետաքրքրություն չկա[4]։

Քաղվածքներ «Կոյանտո» պատմվածքից[խմբագրել]

  • ․․․ոչ մի միտք հենց այնպես, անառիթ չի ներկայանում։ Այլ բան է, որ հաճախ կորցնում ենք, չենք գտնում այդ մտքերի կապը։ Իսկ, իրականում, դրանք բոլորը միևնույն անվերջանալի շղթայի օղակներն են[5]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Զորի Բալայան, Երկու կրակի մեջ, Ե․, Սովետական գրող, 1979։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987։
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Գոտեմարտ։ Զորի Բալայան, Գոտեմարտ, Ե․, Հայաստան, 1976, էջ 3-26։
  5. Կոյանտո։ Զորի Բալայան, Գոտեմարտ, Ե․, Հայաստան, 1976, էջ 27-44։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Զորի Բալայան հոդվածը նաև Վիքիպեդիայում: