Հակոբ Պարոնյան

Վիքիքաղվածքյից

Հակոբ Պարոնյանը (օգոստոսի 6, 1843 - 1891) հայ գրող-երգիծաբան և լրագրող է եղել:

Քաղվածքներ [խմբագրել]

  • Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք:[1]
  • Երիտասարդ մը կարծելու չէ, որ հաճելի է, այլ կարծելու է, ինչ որ ճշմարտություն է, որպեսզի ուրիշները իր վրա չխնդացնե:[1]
  • Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է:
    Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին շատ անգամ:[2]
  • Գիտությունը ժամացույցի կը նմանի, զայն բանցնելու համար միշտ լարել է պետք:[3]
  • Չկա մեկը, որ գիտություն վաճառող կատարյալ տգետի մը ըսե. «Բարեկամ, դուք բան մը չեք գիտեր, քանի մը բարեկամներեդ քանի մը խոսք սորված եք և զանոնք կը կրկնեք միշտ, դուք այդ ընկերության մեջ խոսք առնելու իրավունք չունիք, հրամեցեք սենյակեն դուրս»:[3]
  • Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքեր հաստատողները կիներն են:[4]
  • Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր:[5]
  • Մեծ անվանց ներքև հաճախ պզտիկ բաներ կպահվին:[5]
  • Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ:[5]
  • Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է` կը տեսնվին, երբ ամպոտ է` չեն տեսնվիր:[5]
  • Դժբախտաբար մեր ազգին մէջ շատերու բարձրանալու գաղտնիքը բնական օրէնքով միայն կը լուծւի. Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան ու թեթևները վեր կելնեն:[6][5]
  • Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնէին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին:[7]
  • Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ... իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս... անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր...
  • Մեծապատիվ մուրացկաններ, Ընտիր երկեր, Հատոր Ա, 1954, Երևան, էջ 396[8]
  • Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:
  • Ընտիր երկեր, Հատոր Բ, 1955, Երևան, էջ 35[8]
  • Թող ազգային բանաստեղծներ Եփրատն ու Տիգրիսն Հայաստանի երկու աչեր ներկայացնեն և լան, թո՛ղ պ. Չուխաճյանին ալ եղանակներ հորինել տան և եղանակով լան. ես, պարոններ, ես կծիծաղիմ և ծիծաղելու համար ո՛չ եղանակի կարոտություն ունիմ և ոչ դաշնակի։ Թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է. խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է թե արյուն չունինք թափելու։ Արտասուքը մանուկներու և կիներու (մեծ մանուկներու) բաժին է. կաղաչեմ, մի դպիք անոնց բաժինին:
  • Հոսհոսի ձեռատետր, Ընտիր երկեր, Հատոր Ա, 1954, Երևան, էջ 455[8]
  • Պատմություն․ ետևիդ նայիլ, առջևդ տեսնել։[9]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. 1,0 1,1 (1974) Փառանձեմ Վարդունի՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 20։ 
  2. (1974) Փառանձեմ Վարդունի՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 153։ 
  3. 3,0 3,1 (1974) Փառանձեմ Վարդունի՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 154։ 
  4. (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 322։ 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  6. (2008) Րաֆֆի Օրացոյց։ Թեհրան, Իրան։ «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ։ 
  7. Լաուրա Բալայան։ Ականջդ բեր ասեմ: Աֆորիզմներ, անեկդոտներ, բանաստեղծություններ, 1։ 
  8. 8,0 8,1 8,2 Հայկական ՍԱՌ ԳԱ թղթակից - անդամ Մ. Մ. Մկրյան. «Հոդվածներ և հաղորդումներ. Հակոբ Պարոնյան (Ծննդյան 120-ամյակի առթիվ)».
  9. Հանրագիտակ օրացույց, Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1990

Արտաքին հղումներ [խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝