Ֆեոդոր Դոստոևսկի

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Ֆյոդոր Դոստոևսկիից)
Դոստոևսկին 1863 թվականին

Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկի (ռուս.՝ Фёдор Миха́йлович Достое́вский, նոյեմբերի 11, 1821 — փետրվարի 9, 1881), ռուս վիպասան, ակնարկագիր և փիլիսոփա, որի գործերից են «Ոճիր և պատիժ» և «Կարամազով Եղբայրներ» գրքերը։

Քաղվածքներ[խմբագրել]

Աղբյուրով[խմբագրել]

  • Եթե ինձ չթողնեն գրել, կորած եմ ես։ Շատ ավելի լավ կլիներ տասնհինգ տարվա բանտարկությունը՝ գրիչը ձեռքիս մեջ[1]։
  • Արվեստը այնպիսի պահանջ է մարդու համար, ինչպես ուտելը և խմելը։ Ստեղծագործության պահանջը, որն իր մեջ մարմնավորում է գեղեցկությունը, անբաժան է մարդուց[1]։
  • Ուժը հայհոյանքների դիմելու պետք չունի[2]։
  • Լավ մտքերը գերադասելի են փայլուն ոճից։ Ոճը, այսպես ասած, զգեստավորումն է, միտքը՝ զգեստով ծածկված մարմինն է[3]։

Առանց աղբյուրի[խմբագրել]

  • Մարդը մի ամբողջ աշխարհ է, միայն թե նրա մեջ ազնիվ լինի հիմնական մղումը։
  • Իմաստավորել և զգալ կարելի է, և նույնիսկ ճիշտ է, միանգամից, բայց միանգամից մարդ դառնալ անհնար է, պետք է մշակվել որպես մարդ։
  • Ով տրամադրված է հեշտությամբ կորցնել հարգանքը ուրիշների նկատմամբ, նա ամենից առաջ, չի հարգում իրեն։
  • Ես չեմ կարող պատկերացնել այնպիսի վիճակ, որ երբևէ անելու բան չլինի։
  • Միայն աշխատանքով ու պայքարով է ձեռք բերվում ինքնատիպությունը և սեփական արժանապատվության զգացումը։
  • Իսկական գործիչը, ճանապարհ ընկնելով, իր առջև անմիջապես տեսնում է այնքան գործեր, որ չի գանգատվի, թե իրեն չեն թողնում գործ անել, այլ անպայման կփնտրի-կգտնի և կհասցնի որևէ բան անել։
  • Առանց դրականի և գեղեցիկի սաղմերի մարդուն չի կարելի մանկությունից կյանք դուրս գալ, առանց դրականի և գեղեցիկի սաղմերի չի կարելի սերնդին ճանապարհ դուրս բերել։
  • Գլխավորը ոչ թե խելքն է, այլ այն, ինչը ուղղություն է տալիս նրան՝ բնավորությունը, հոգին, ազնիվ հատկանիշները, զարգացումը։
  • Եթե մարդը լավ է ծիծաղում, նշանակում է լավ մարդ է։
  • Հումորը խոր զգացմունքի սրամտությունն է։
  • Իր հիմարությունը խոստովանող հիմարը արդեն հիմար չէ։
  • Բանավեճը մտքի պազաբանման արտակարգ հարմար միջոց է։
  • Լավ մտքերը գերադասելի են փայլուն ոճից։ Ոճը, այսպես ասած, արտահագուստ է․ միտքը հագուստով ծածկվող մարմինն է։
  • Սովորեցեք և կարդացեք։ Կարդացեք լուրջ գրքեր։ Մնացածը կանի կյանքը։
  • Երբ ես իմ շուրջը տեսնում եմ, թե մարդիկ, չիմանալով ինչպես անցկացնել իրենց ազատ ժամանակը, փնտրում են ամենախղճուկ

զբաղմունքներ և զվարճություններ, ես վերցնում եմ մի գիրք և ինքս ինձ ասում՝ միայն սա բավական է ամբողջ կյանքի համար։

  • Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում նշանավոր դեմքը, ինչ ցեղից էլ որ նա լինի, ամենայն ինչ շարժող լծակ է։
  • Աշխարհում կան երեք կարգի սրիկաներ՝ միամիտ սրիկաներ, այսինքն՝ նրանք, որոնք համոզված են, որ իրենց ստորությունը մեծագույն ազնվություն է, սրիկաներ, որոնք ամաչում են սեփական ստորությունից՝ այնուամենայնիվ այն անպայման ավարտելու մտադրությամբ, և, վերջապես, պարզապես սրիկաներ, զտարյուն սրիկաներ։
  • Ոչ մի մառախուղ չի դիմանում ճշմարտության ճառագայթներին։
  • Ուժը հայհոյանքների կարիք չի զգում։
  • Անգործության մեջ երջանկություն չկա։
  • Գինին անասնացնում և գազանացնում է մարդուն, դաժանացնում է նրան և շեղում պայծառ մտքերից, բթացնում է նրան։
  • Եսամոլները քմահաճ ու վախկոտ են պարտականության հանդեպ՝ նրանց մեջ որևէ պարտականությամբ իրենց կապելու խնդրում հավերժ վախկոտ նողկանք կա։
  • Ստում են միայն սրիկաները։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 312. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 51. ISBN 99930-2-263-2. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆեոդոր Դոստոևսկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: