Jump to content

Ջորջ Սորոս

Վիքիքաղվածք-ից
'Ջորջ Սորոս (2010)

Ջորջ Սորոս (անգլ.՝ George Soros, օգոստոսի 12, 1930), հրեական ծագմամբ հունգարա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, հեղինակ և մարդասեր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ես հարուստ եմ այն պատճառով, որ գիտեմ, թե երբ եմ սխալ… Ինձ հաջողվել է գոյատևել հիմնականում իմ սխալներն ընդունելով[1]։
  • Ներդրումային որոշում կայացնելը նման է գիտական հիպոթեզի առաջ քաշմանը և դրա հետ կապված քննության հանձնմանը։ Գլխավոր տարբերությունն այն է, որ ներդրումային որոշումների հիմքում ընկած հիպոթեզը նախատեսված է փող աշխատելու համար[1]։
  • Ես կուզենայի գիրք գրել, որը կկարդացվեր այնքան ժամանակ, քանի դեռ մեր քաղաքակրթությունը կա, եթե կարողանայի նպաստել դրանով աշխարհի ավելի լավ ընկալմանը։ Ես կգնահատեի դա ավելի շատ, քան ցանկացած հաջողություն բիզնեսում[1]։
  • Ֆինանսական շուկաներն ընդհանուր առմամբ անկանխատեսելի են։ Այնպես որ պետք է ունենալ տարբեր սցենարներ… Տեսակետը, որ դուք կարող եք կանխատեսել, թե ինչ կարող է պատահել հետագայում, հակասում է շուկայի հանդեպ ունեցած իմ հայացքներին[1]։
  • Ֆինանսական շուկայի փուչիկները չեն աճում օդից։ Դրանք ամուր հիմք ունեն իրականում, սակայն իրականությունը խեղաթյուրվում է սխալ պատկերացումներով[1]։
  • Եթե ներդրումները ձեզ համար զվարճալի են, եթե դուք հաճույք եք ստանում դրանցից, հավանաբար ձեզ չի հաջողվի փող աշխատել։ Լավ ներդրումները ձանձրալի են[1]։
  • Ես խաղի ընտրված կանոններով չեմ խաղում, ես փորձում եմ փոխել խաղի կանոնները[2]։
  • Ես քննդատաբար մոտեցող մարդ եմ, ով թերություններ է փնտրում իր և մյուսների մեջ[2]։
  • Ֆինանսական շուկաները ես օգտագործել եմ որպես լաբորատորիա, որտեղ կարողացել եմ ստուգել իմ փիլիսոփայական թեորիաները[2]։
  • Իմ որոշումներն ընդունվում են որևէ տեսության և բնազդի համադրության հիմքում[2]։
  • Ուրիշներն ամաչում են իրենց սխալներից։ Ինձ համար սեփական սխալներս հասկանալն ու գիտակցելը հպարտության առիթ է[2]։
  • Ես զգացողություն չունեմ, թե զբաղվում եմ բիզնեսով։ Ես գումար եմ ներդնում կազմակերպություններում, որոնք ղեկավարում են այլ անձինք։ Այնպես որ ես իրականում քննադատ եմ։ Կարելի է ասել, որ լայն իմաստով ես աշխարհում ամենաբարձր վարձատրվող քննադատն եմ[2]։
  • Ես մշտապես շատ ավելի համեստ եմ ապրել, քան ինձ թույլ են տվել իմ ֆինանսական հնարավորությունները[2]։
  • Ես օրինապաշտ քաղաքացի եմ, բայց կան ռեժիմներ, որոնց պետք է դիմադրել և ոչ թե ընդունել[2]։
  • Հաջողության հասնելու համար պետք է ունենալ շատ ազատ ժամանակ տարբեր մարդկանց հետ ակտիվ շփման համար[2]։
  • Գումարը հաջողության հասնելու անհրաժեշտ բաղադրիչներից միայն մեկն է, և որոշ դեպքերում գումարը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ բերել[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ներդրումային արքաները. Ջորջ Սորոս։ success.am (սեպտեմբերի 13, 2012 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Միլիարդատեր Ջորջ Սորոսի բիզնես կանոնները։ 168.am (օգոստոսի 11, 2013 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ․։