Jump to content

Մադոննա

Վիքիքաղվածք-ից
Մադոննա (2008)

Մադոննա Լուիզա Չիկոնե[1] (անգլ.՝ Madonna Louise Ciccone, օգոստոսի 16, 1958, Բեյ Սիթի, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, պարուհի, գրող, դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գործարար և մարդասեր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Էլվիսը թագավորն է, իսկ ես՝ թագուհին։ Իմ ծննդյան օրը համապատասխանում է նրա մահվան տարելիցի հետ։
  • Գումարն առանձնապես մեծ նշանակություն չունի ինձ համար։ Որքան շատ գումար ունես, այդքան շատ խնդիրներ են առաջանում։ Իսկ փառքն ասես թմրադեղ լինի։ Այն լցնում է քո ներսի դատարկությունը։
  • Ես երջանիկ չեմ լինի այնքան ժամանակ, մինչև որ ինձ աստվածության հետ չհամեմատեն։
  • Արտաքինը խաբուսիկ է։ Մանկության տարիներին եղել եմ աշխատասեր աշակերտուհի, օրինակելի զավակ, երբեք չեմ վիճել հորս հետ, թմրադեղեր չեմ ընդունել և չեմ փախել դասերից։ Իսկ հետո՝ 30 տարեկանում, կարծես միանգամից կապից կտրվեցի։
  • Ի՞նչ է կյանքը սովորեցրել ինձ։ Զիջել։ Դա թուլության նշան չէ, պարզապես ես հասկացել եմ, որ կարելի է մարդկանց ճնշել և ահաբեկել, բայց և կարելի է քո ուզածին հասնել ավելի նուրբ եղանակներով։
  • Ես նախկինի պես ատում եմ, այսպես կոչված, ճիշտ կյանքը։ Եթե ինձնից ինչ-որ բան են ակնկալում, հենց դա հատկապես չեմ ցանկանում անել։
  • Մանուկ հասակում ես հավատում էի Աստծուն այնպես, ինչպես պատահում է դեռահասների հետ։ Հիսուսն ինձ համար կարծես կինոաստղ լիներ, իմ գլխավոր կուռքը։ Այժմ եկեղեցին ինձ համար դարձել է ապաստարան, այն թույլ է տալիս ինձ առանձնանալ մարդկանցից։ Ես կարող եմ չհամաձայնել նրա տեսությունների և դոգմաների հետ, ինչպես նաև չմասնակցել եկեղեցական արարողություններին։
  • Շատերի աչքերին մայրությունը ինձ դարձրել է հարգանքի ավելի արժանի և ընդունելի։ Այսպես ասած, ավելի հարմար «օգտագործման» համար։ Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ երեխայի ծնունդը զրկել է ինձ սեքսուալությունից։ Չէ՞ որ Սյուզեն Սարանդոնը, Միշել Պֆայֆերը դեռ շարունակում են լինել սեքսուալ։ Եթե դու սեքսուալ ես, ուրեմն սեքսուալ ես՝ անկախ երեխաների առկայությունից կամ դրանց բացակայությունից։
  • Ավելի լավ է մի տարի ապրես՝ որպես վագր, քան 100 տարի՝ որպես ավանակ։
  • Ինձ համար դժվար էր հասկանալ հորս, մինչև որ ես ունեցա իմ երեխաներին։
  • Հոլիվուդում քիչ են այն մարդիկ, ովքեր գրքեր կարդում են՝ զուտ դրանց հիման վրա ֆիլմ նկարահանելու համար։ Հենց դրա համար էլ ես տեղափոխվել եմ Անգլիա։ Ես անգլիացիներին ամերիկացիներից խելացի եմ համարում։ Բացի այդ, Լոնդոնն ինձ համար ավելի հանգիստ քաղաք է։ Ես ապրում եմ Մարբլ արչում, որտեղ կան բազմաթիվ արաբներ՝ փարաջաների մեջ փաթաթված մարդիկ։ Այստեղ ոչ ոք ինձ վրա ուշադրություն չի դարձնում։
  • Ինչ-որ բանի նկատմամբ իմ վախը նշանակում է, որ, միևնույն է, ես դա անելու եմ։
  • Արտաքնապես շփվող անհատի մեջ հաճախ թաքնվում է վախկոտ անձնավորություն։ Նույնը և տղամարդկանց հետ է պատահում։ Արտաքինից հերոս են թվում, սակայն ներքուստ ինքնավստահ չեն։ Դա նման է մի վարժության, որ պետք է անես, եթե ցանկանում ես փոխվել։
  • Ես աշխատանքի գերի եմ և չեմ պատկերացնում ինձ՝ առանց աշխատանքի։ Իհարկե, ես մտադիր եմ փոխվել, զարգանալ, հետաքրքրվել այլ բաներով։ Սակայն երբեք հանգստի չանցնել։
  • Հոգում դեռ ես նույն աղջիկն եմ, ով սրճարանում փքաբլիթ էր վաճառում։ Այն նույն աղջիկը, ում աշխատանքից ազատեցին նրա համար, որ մտքով անցել էր սրճարանի հաճախորդների վրա լցնել փքաբլիթի մուրաբան։
  • Ինչպե՞ս ես կարող էի Մադոննա անունով դառնալ ուրիշ մեկը, քան կամ։ Ես կարող էի դառնալ կամ հոգևոր քույր, կամ այն, ինչ արդեն դարձել եմ։ Այլ տարբերակներ չկան։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Brando Enterprises LP v. Madonna Louise Ciccone et al։ RFC Express (2012-10-28)։ Archived from the original on 2013-05-26։ Վերստացված է՝ 2013-02-26։


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մադոննա հոդվածը նաև Վիքիպեդիայում: