Հիսուս Քրիստոս

Վիքիքաղվածք-ից
Հիսուս Քրիստոսը
Հիսուս Քրիստոսի պատկերը Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Հիսուս Քրիստոս, ըստ քրիստոնեական դավանանքի՝ Աստծու Որդին է, Հոր և Սուրբ Հոգու համագոյակիցը[1]։

Քաղվածքներ ըստ կտակարանի[խմբագրել]

  • «...մեր Տեր Աստված միակ Տերն է: Եվ պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ» (Մրկ. ԺԲ 29-30)
  • «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես: Այս երկուսից ավելի մեծ պատվիրան չկա» (Մրկ. ԺԲ 31)։
  • «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ [...] Եթե ես Տեր և Վարդապետ եմ և լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ ես արեցի ձեզ» (Հովհ. ԺԳ 12-15)։
  • «Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ` սիրեցե՛ք միմյանց։ Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. ԺԳ 34-35)։
  • «Գրված է, որ այդպես պետք է չարչարվեր Քրիստոս և երեք օր հետո հարություն առներ. նրա անունով պետք է քարոզվեր ապաշխարություն և մեղքերի թողություն բոլոր ժողովուրդներին` Երուսաղեմից սկսած։ Դուք այս բոլորի վկաներն եք» (Ղուկ. ԻԴ 46)։
  • «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք [...] Ես եմ հարությունը և կյանքը: Ով որ հավատում է ինձ, թեպետ մեռնի, կապրի» (Հովհ. Ը 12, ԺԱ 25)։

Քաղվածքներ Քրիստոսի մասին[խմբագրել]

  • «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.17, Մարկ. 1.11, Ղուկ. 3.22)[2]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]


Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հիսուս Քրիստոս հոդվածը նաև Վիքիպեդիայում: