Ստամբուլի բիճը
Արտաքին տեսք
«Ստամբուլի բիճը» (թուրք.՝ Baba ve Piç), թուրք գրող Էլիֆ Շաֆաքի վեպ։ Լույս է տեսել 2006 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երկնքից գլխիդ ինչ էլ որ թափվի, երբեք չպետք է հայհոյես։ Անձրևը ներառյալ։ Վերևից գլխիդ ինչ էլ որ ընկնի, պետք է ընդունես։ Անձրևն ինչքան էլ ուժեղ լինի, փոթորիկն ինչքան էլ սառը լինի, չպետք է հայհոյես այն, ինչ ամպերը ճիշտ են գտել մեզ՝ ներքևում գտնվողներիս համար։ Աշխարհի կարգն է այդպիսին։ Դա բոլորը գիտեն։
- Ամուսնություն կոչվող ինստիտուտն ընդամենը պատրանք է, որ մարդուն հավատացնում է թե կա հավերժություն, բայց հետո թողնում է կոտրած տաշտակի առաջ։ Չար կատակի նման։ Բայց ամենավատ վիճակում ոչ թե կատակողն է, այլ կատակին հավատացողը։
- Ամուսնալուծությունը ծանր է երկու կողմի համար էլ, բայց եթե դու չես ամուսնությանը վերջ դնողը, ապա ավելի դժվար է այդ անհամ կատակի վրա ծիծաղելը։ Եթե ավարտվելու է, գոնե առանց ստորացման ավարտվի։ Անորոշության մեջ մնալը, երկար ժամանակ տանջվելը գուց ամենավատն է։ Այդ անորոշությունը մարդուն հույս էր տալիս, որ ամեն ինչ դեռ կարող է փոխել։ Սին հույսեր։ Անհույս վիճակում հուսալուց ավելի սարսափելի, ավելի հիմար ի՞նչ կարող է լինել։
- Եթե կյանքում խոսքիդ տերը չես, մարմնիդ հանդեպ կարող ես խոսքիդ տերը լինել, եթե շրջապատին չկարողանաս մեղադրել, մարմնիդ կարող ես։
- Կյանքը ծայրեծայր գոյատևման պայքար է, սակայն եթե հայ ես, երեք անգամ ավելի դժվար է լինում, երեք անգամ ավելի բարդ։
- Քանի որ սերն իշխանություն է սիրում։ Այս պատճառով է, որ կարող ենք մինչև մահ սիրել ուրիշներին, բայց մեզ մինչև մահ սիրողներին նվաստացնում ենք, հեռացնում մեզնից։
- Գրքերի, հատկապես վեպերի աշխարհը վտանգավոր էր։ Այդ երևակայական ճանապարհը մարդուն հեշտությամբ կարող էր տանել երազանքների աշխարհ, այն խորհրդավոր աշխարհը, որտեղ ոչինչ հաստատուն չէ, և ամեն ինչ հնարավոր է։ Մարդ առանց հասկանալու այնպես կարող էր ընկղմվել այդ աշխարհը, որ իրականության հետ կապը ամբողջությամբ կարող էր կտրվել։
- Անցյալում կորուստներ ունեցածների համար երևակայությունը թունավոր հեղուկ է, աննկատ տարածվում է արյան մեջ, խախտում կառուցվածքը, խոչընդոտում ապագայի և ներկա կյանքի վրա կենտրոնանալուն։
- Ոչինչ մարդկանց այդքան արագ և այդքան ուժեղ չի կարող մոտեցնել իրար, որքան ընդհանուր թշնամին։
- Մարդկանց ճնշող մեծամասնությունը երբեք չի մտածում, մտածողներն էլ ճնշող մեծամասնություն չեն։
- Հարցեր մի տուր, եթե պատասխանով հետաքրքրված չես։
- Եթե կյանքում հաջողության հասնելու կարողություն կամ պատճառ չունես, իզուր մի տանջվիր, բավարարվիր մի բան լինելով։ Ոչինչ մի ունեցիր, միայն եղիր։
- Եթե լինելու համար ուժ կամ բավարար պատճառ չունես, միայն դիմացիր կյանքին։
- Կանանց դուր է գալիս միմյանց թողած փլատակների վրա աշխատելը։
- Անցյալը շղթա է, որից պետք է ազատվենք։ Մարդուն ճնշող հարկ։ Երանի անցյալ չունենայի, ոչ ոք լինեի, զրոյից սկսելով՝ զրոյում էլ ընդմիշտ մնայի։ Փետուրի պես թեթև։ Ընտանիք չկա, հուշ չկա, ոչ մի զիբիլ չկա։
- Հայերն ու թուրքերը հավանաբար ապրում են տարբեր ժամանակային գոտիներում։ Հայերի համար ժամանակը մի շրջան է. անցյալի՝ ներկայում նորից ծնվելու, ներկայի՝ ապագա ծնելու մի շրջան։ Հավանաբար, թուրքերի համար ժամանակը շատ տեղերում բաժանված, կտրտված գծի նման. անցյալը մի կոնկրետ կետում ավարտվում է, այժմ զրոյից է սկսվել։ Թուրքերի անցյալի և ներկայի միջև մասնատվածությունից բացի այլ բան չկա։
- Ժամանակը հերթականությունը կորցրած հոսքի պատահական տկտկոց էր։ Ժամանակի ճանապարհին ոչ մի ցուցատախտակ, ոչ մի լուսակիր, ոչ մի բացատրություն չկար։
- Սերը պետք է լավ ու վատ օրերում լինի, նորմալ ժամանակ էլ, խենթացած ժամանակ էլ, հարսանիքի տորթ ուտելիս էլ, հանգստացնող դեղեր խմելիս էլ․․․Գուցե այդ պատճառով է, որ խենթերը ոչ մեկի հետ չեն կարողանում հանդիպել․ մտածում են, որ անհնար սեր են փնտրում։
- Ինչ սարսափելի է, չէ՞, որ փայտի կտորը մեզնից երկար է ապրում։
- Արագ մեծանալու կարիք զգացող փոքրամասնության համար մանկությունը մի միջանկյալ փուլ էր, որը մարդ պետք է արագ անցնի։
- Կանայք, չհաջողված ամուսնությունից կամ հարաբերությունից, կամ ուրիշ մի զիբիլից հետո սովորաբար երկար ժամանակ խուսափում են նոր հարաբերություն սկսելուց։ Իսկ տղամարդկանց հատուկ է ճիշտ հակառակը․ մի փորձանքից ազատվելուն պես անմիջապես նորն են փնտրում։ Տղամարդիկ չեն կարողանում մենակ մնալ։
- Սերը ավելի շատ ժամանակի ընթացքում զարգացող ծանր հոսանք է, քան առաջին հայացքից կայծակի հարված։
- Մարդ անցյալից հանգիստ, աստիճանաբար ընկնող եղունգի պես չի կարող բաժանվել։ Երբեմն մարդ մի վայրկյանում կտրվում է իր անցյալից․ մի կապ ամբողջովին կտրվում է և այլևս երբեք չի կապվում․․․Արդեն իմանում ես, որ հիշելը միակ ընտրությունն է։ Արժեքն իմանում ես, միայն այդպես ես կարողանում գոյատևել։
- Կատարելության բանալին անկատարության մեջ էր։ Անթերի սրբության գաղտնիքը հենց ինքը՝ աշխարհիկ արտաքինի թերությունն էր։
- Մարդիկ երկու մասի են բաժանվում՝ օրորոցից մինչև գերեզման միևնույն անունը կրող, այսինքն՝ իրենց ներսի ճշմարտությանը համապատասխան, իրենց ինքնությանը հավատարիմ մնացողներ, և իրենց անունները ճպահողներ, այսինքն՝ տառերը փոփոխելով, տատանվող հոգիներով՝ նոր անուններ և կեղծանուններ վերցնողներ, անունների բազմազանության մեջ ընտրություն չկատարողներ։
- Անտարբերությունը յոյոյի նան է. իջնում բարձրանում է իրեն հատուկ ռիթմով։
- Մի արհամարիր օտարին,նա էլ սիրտ ունի։
- Ի՜նչ սարսափելի է, երբ մարդը ֆիզիկապես կողքիդ չէ,մինչդեռ դու հոգեպես դեռ կապված ես նրան...
- Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց,բայց դժբախտ ընտանիքները դժբախտ են յուրովի։
- Եթե խոսքը տղամարդկանց մասին է ,զգացմունքներից կարելի է չխոսել։
- Կյանքում բոլորը չեն,որ ընդունակ ենիրենց ստեղծածը սեփական ձեռքերով ոչնչացնել։
- Ամեն լավ բան,իր վատ կողմն ունի։
- Եթե սիրելի ընկեր գտնես,մի ընտելացիր նրան,որովհետև բոլորս մենակ ենք,և անվերջ մենակությունը վաղ թե ուշ ամենաանսպասելի ընկերություններն էլ է հաղթահարում։
- Ի՜նչ զարմանալի է,որ մարդիկ աննորմալ պայմաններին այդքան արագ են ընտելանում; Անսովոր պայմաններում տարօրինակություններն ընդունելը մարդուն հատուկ կարողություն է։
- Ժամանակը միայն մի կաթիլ է օվկիանոսում:Սա է պահի պացատրությունը։
- Անցյալը ջնջելը կամքի հարց է։ Ամեն մարդու չի հաջողվի,ամեն մարդ չի կառող դրա դիմաց վճարել։