Ռիչարդ Բախ

Վիքիքաղվածք-ից
Լին Գարիսոնը և Ռիչարդ Բախն Իռլանդիայում Richthofen & Brown ֆիլմի նկարահանումներին, օգոստոս, 1970թ

Ռիչարդ Բախ (անգլ.՝ Richard Bach, հունիսի 23, 1936, Օուք Փարք, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի գրող, փիլիսոփա, «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերների հեղինակ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ոչ մի ցանկություն չի տրվում առանձին այն ուժից, որը թույլ է տալիս իրագործել այդ ցանկությունը։
  • Ահա թեստ, որպեսզի հասկանաս, ավարտվե՞լ է քո առաքելությունը Երկրի վրա, թե՞ ոչ։ Եթե դու ողջ ես, ապա ոչ, չի ավարտվել։
  • Ամեն ոք, ով վստահ է իր հաղթանակի վրա, վաղ թե ուշ ձեռք կբերի այն։
  • Դու գոյություն ունես ոչ այն բանի համար, որպեսզի հետք թողնես աշխարհում։ Դու գոյություն ունես, որպեսզի ապրես կյանքդ, ընդ որում՝ ապրես այնպես, որպեսզի լինես երջանիկ։
  • Եթե դու երբևէ ցանկություն կունենաս գտնել մի մարդու, ով կկարողանա հաղթահարել յուրաքանչյուր, նույնիսկ ամենածանր դժբախտությունը և դարձնել քեզ երջանիկ, երբ դա այլևս ոչ ոք չի կարող՝ նայիր հայելու մեջ և ասա. «Ողջո՛ւյն»։
  • Վերջիվերջո, ահա թե ինչ է նշանակում սովորել՝ կարևոր չէ, կպարտվենք մենք խաղում, թե ոչ, կարևոր է, թե ինչպես մենք կպարտվենք, կփոխվե՞նք արդյոք ի շնորհիվ այդ պարտության, թե ոչ, ի՞նչ դաս կքաղենք մենք այդ ամենից, կկարողանա՞նք այդ դասը կիրառել այլ խաղերում։ Տարօրինակ կերպով պարտությունը վեր է ածվում հաղթանակի։
  • Շրջապատող աշխարհը՝ դա մեր մտքերի հայելին է։
  • Որպեսզի ազատ և երջանիկ ապրեք՝ դուք պետք է զոհաբերեք ձանձրույթը։ Դա ոչ միշտ է, որ հեշտ զոհաբերություն է լինում։
  • Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, բարկացած, ռացիոնալ, թեթևամիտ, սիրող, ձգտող։ Սակայն կյանքը պահանջում է, որպեսզի դու գիտակցես քո ամեն ընտրության հետևանքները։
  • Անհաջողությունը՝ դա ամենավատը չէ, ինչ կարող է մեզ հետ տեղի ունենալ։ Ավելի վատ է այն, երբ մեզ հետ ոչինչ տեղի չի ունենում։
  • Ոչ ոք չի կարող լուծել մի մարդու խնդիրները, ում խնդիրը կայանում է նրանում, որ նա չի ուզում, որպեսզի լուծվեն իր խնդիրները։
  • Երբեք մի ասեք. «ես չեմ կարող»։ Դրանով դուք զրկում եք ձեզ ամենակարողությունից։
  • Հիշի՛ր, որտեղից ես եկել և ուր ես գնում, և առաջին հերթին մտածիր այն մասին, թե ինչո՞ւ ստեղծեցիր այն խառնաշփոթը, որի մեջ գտնվում ես այժմ։
  • Չկա այնպիսի խնդիր, որում չլինի անգին շնորհ քեզ համար։ Դու քեզ խնդիրներ ես ստեղծում, որովհետև քեզ ծայրաստիճան անհրաժեշտ են այդ շնորհները։
  • Այն, ինչը թրթուռն անվանում է աշխարհի վերջ՝ ուսուցիչը անվանում է թիթեռ։
  • Մենք մեր կյանք ենք ձգում այն, ինչի մասին մտածում ենք։
  • Ամեն մեկիս մեջ դրված է առողջության և հիվանդության, հարստության և աղքատության, ազատության և ստրկության համաձայնության ուժը։ Եվ հենց մենք ենք ղեկավարում այդ մեծագույն ուժը, և այլևս ոչ մեկ։
  • Միակ պարտականությունդ, քեզ տրված յուրաքանչյուր կյանքում՝ կայանում է նրանում, որպեսզի դու հավատարիմ լինես ինքդ քեզ։
  • Աշխարհը՝ դա քո աշակերտական տետրն է, էջեր, որոնց վրա պետք է լուծես խնդիրները։ Այն իրական չէ, չնայած նրանում կարող ես արտահայտել իրականությունը, եթե ցանկանաս։ Դու նաև կարող ես հիմարություններ կամ սուտ գրել այնտեղ, կամ էլ պատռել թերթերը։
  • Ես շատ եմ գնահատում երկու բան՝ հոգևոր մտերմությունը և ուրախություն պատճառելու ունակությունը։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռիչարդ Բախ հոդվածը նաև Վիքիպեդիայում: