Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը
Արտաքին տեսք
Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը (անգլ.՝ Jonathan Livingston Seagull), Ռիչարդ Բախի նովելը, առակ մի ճայի մասին, որը սովորում էր կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման։ Հրատարակվել է 1970 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ, բացի ամենաանհրաժեշտից՝ ափից հասնել մինչև կերը և վերադառնալ։ Ճայերի մեծ մասի համար գլխավորը կերն է, ոչ թե թռիչքը։ Իսկ այդ ճայի համար գլխավորը կերը չէր, այլ թռիչքը։ Աշխարհում ամեն բանից ավելի Ջոնաթան Լիվինգսթոնը սիրում էր ճախրել։
- Չի լինի պայքար, չի լինի և պարտություն։
- Նա հպարտ էր, որ կարողացել էր հաղթահարել սարսափը։
- Արագությունը հզորություն է, արագությունը երջանկություն է, արագությունը չխամրող գեղեցկություն է։
- Դու կարող ես ավելի վեր բարձրանալ, որովհետև դու սովորել ես։ Դու ավարտեցիր մի դպրոց, այժմ ժամանակն է ընդունվել մեկ ուրիշը։
- -Երկնքում ոչ մի սահման գոյություն չպետք է ունենա։
- Ջոնաթան Լիվինգսթոն
- – Մեզնից շատերն այնքան դանդաղ են առաջ շարժվում։ Մենք մի աշխարհից տեղափոխվում ենք նախորդի շատ նման մեկ ուրիշ աշխարհ և անմիջապես մոռանում, թե որտեղից ենք եկել։ Մեզ համար միևնույն է, թե ուր ենք գնում, կարևորն այն է, ինչ կատարվում է այս վայրկյանին։ Պատկերացնու՞մ ես՝ քանի-քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում կերով, պայքարով և երամին իշխելով։ Հազարավոր կյանքեր, Ջո՛ն, տասը հազար։ Իսկ հետո ևս հարյուր կյանք` մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է։ Հաջորդ աշխարհը մենք սովորում ենք մեր սովորածին համապատասխան։ Եթե ոչինչ չենք սովորել, հաջորդ աշխարհը կթվա այնպիսին, ինչպիսին սա է, և ստիպված կլինենք հաղթահարել նույն արգելքները՝ թաթերից կախված նույն կապարե գնդերով։
- Սալիվան
- – Երկինքը տեղ չէ և ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարելության հասնելն է։
- Չիանգ
- – Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։
- Չիանգ
- – Ուզածդ տարածությունը ուզածդ պահին կարելի է թռչել, մնում է միայն ցանկանալ:–ասաց Չիանգը:- Ես եղել եմ ամենուր և ամեն տեղ, ուր թափանցել է միտքս,- նա նայում էր ծովի հարությանը:- Տարօրինակ է, ճայերը, որոնք հանուն ճանապարհորդության մերժում են կատարելությունը, ոչ մի տեղ չեն թռչում, ու՞ր կարող են հասնել այդ մլուլ տվողները։ Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են ճանապարհորդելուց, հանուն կատարելության, երկնաքարերի նման սավառնում են տիեզերքով մեկ։ Հիշի՛ր, Ջոնաթա՛ն, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ո՛չ տեղը, ո՛չ ժամանակը իմաստ չունեն։
- – Երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ո՛չ տեղը, ո՛չ ժամանակը իմաստ չունեն։
- Չիանգ
- – Ցանկացածդ տեղը թռչելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես։
- Չիանգ
- – Երբ գիտես, ինչ ես անում, միշտ հաջողվում է։
- Չիանգ
- – Ջոնաթա՛ն,- ասաց, և դրանք նրա վերջին բառերն էին,- աշխատիր հասկանալ, թե ինչ է սերը։
- Չիանգ
- – Ճայը որքան բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում։
- Սալիվան
- – Եթե մեր բարեկամությունը կախված է միայն պայմանականություններից, ինչպիսին տարածությունն ու ժամանակն են, նշանակում է մենք ինքներս խորտակում ենք մեր եղբայրությունը, այն պահին, երբ հնարավորություն ունենք հաղթահարելու ժամանակն ու տարածությունը։ Բայց հաղթահարելով տարածությունը՝ միակ բանը, ինչից հեռանում ենք՝ Այստեղն է։ Իսկ հաղթահարելով ժամանակը՝ մենք հեռանում ենք միայն Այժմ։ Մի՞թե կարծում ես, որ մենք չենք կարող մեկ-երկու անգամ ինչ-որ տեղ հանդիպել այն միջանկյալ հատվածում, որը կոչվում է Այստեղ և Այժմ։
- Ջոնաթան Լիվինգսթոն
- – Ինձ համար միևնույն է, թե ինչ կասեն նրանք,- մտածում էր Ֆլետչերը՝ թռչելով դեպի Հեռավոր Ժայռերը, զայրույթից եռ էր գալիս, աչքերը մթնել էին,- թռչել՝ ամենևին էլ չի նշանակում թևերը թափ տալ մի տեղից մյուսը փոխադրվելու համար։ Դա կարող է նույնիսկ… նույնիսկ մոծակը։
- Թռիչքի ճշմարտությունը ևս մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր իսկական էության արտահայտմանը։
- Ջոնաթան Լիվինգսթոն
- – Մի՞թե կարելի է ներկայությունդ փաթաթել ճայի վզին, որը չի ուզում քեզ տեսնել,- բացականչեց Հենրի Կելվինը։
- – Մենք ազատ ենք թռչելու, ուր կամենում ենք, և լինել այնպիսին, ինչպիսին ստեղծված ենք,- պատասխանեց Ջոնաթանը։
- – Ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մյուսը,- նորից ու նորից կրկնում էր Ջոնաթանը,- ոչ այլ ինչ է, եթե ոչ ձեր միտքը գամող շղթաներ, և դուք կփշրեք ձեր մարմինը կապկպող շղթաները։
- – Մե՛յնարդ, դու ազատ ես, դու իրավունք ունես այստեղ և այժմ անել այն, ինչ կամենում է քո «ես»-ը, քո իսկական «ես»-ը, և ոչ ոք չի կարող քեզ խանգարել։
- Ջոնաթան Լիվինգսթոն
- Ջոնաթանը խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ նա իր բնույթով ազատ է և ոչինչ չպետք է խանգարի նրան ազատ լինելու՝ ոչ մի սովորույթ, նախապաշարմունք, արգելք։
- – Գոյություն ունի միայն մեկ օրենք՝ այն, որ օգնում է լինել ազատ,- ասաց Ջոնաթանը,- ուրիշ օրենք չկա։
- – Նրանք սկսել են հասկանալ, թե ով են իրենք և իրենց պահում են, ինչպես վայել է ճային։
- Ջոնաթան Լիվինգսթոն
- – Տգիտության տուրք,- մտածեց Ջոնաթանը,- քեզ սատանա կամ աստված են անվանում։
- Մարմինը ոչ այլ ինչ է, եթե ոչ միտք։
- Ջոնաթան Լիվինգսթոն
- – Ինչո՞ւ աշխարհի ամենադժվար բանը թռչունին ստիպելն է հավատալ, որ ինքն ազատ է,- տարակուսանքների մեջ էր Ջոնաթանը,- չէ որ յուրաքանչյուր ճայ ինքը կարող է համոզվել, եթե միայն մի փոքր մարզվի։
- – Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է սիրել խելացնոր թռչունների երամը, որ հենց նոր ձգտում էր քեզ սպանել։
– Է՜խ, Ֆլե՛տչ։ Դու չպետք է սիրես թռչունների խելագար երամը։ Դու ամենևին էլ պարտավոր չես չարիքին և ատելությանը սիրով հատուցել։ Դու պարտավոր ես մարզվել և այդ թռչուններից յուրաքանչյուրի մեջ տեսնել իսկապես բարի ճային, ապա օգնես նրանց՝ իրենց մեջ տեսնելու հենց նույն ճային։ Ահա թե որն է սերը։ Հետաքրքիր է, վերջապես ե՞րբ ես հասկանալու այդ բանը։
- – Մի հավատա աչքերիդ։ Նրանք միայն խոչընդոտներն են տեսնում։ Տեսնել՝ նշանակում է հասկանալ, ըմբռնիր այն, ինչ արդեն գիտես և կսովորես թռչել
- Ջոնաթան Լիվինգսթոն
- Շարունակիր ինքդ քեզ որոնել, ահա թե ինչ է պետք քեզ։ Աշխատիր ամեն օր գոնե մի քայլ մոտենալ իսկական, ամենազոր Ֆլետչերին։ Նա է քո դաստիարակը։ Դու պետք է սովորես հասկանալ նրան և կատարել այն, ինչ քեզ կթելադրի։
- Սահման գոյություն չունի։
Աղբյուրներ
[խմբագրել]- «Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» - grqamol.am