Նառա Վարդանյան
Արտաքին տեսք
Նառա Վարդանյան (փետրվարի 5, 1985, Տավուշ, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ ), հայ ժամանակակից գրող։
Քաղվածքներ
[խմբագրել]- Արգելված պտուղ
- -Միայն երազանքներում ա հնարավոր երջանիկ լինել, բալե'ս։ Երբ դեռ պատերազմ էր, երազանքս հաղթանակն էր։ Իսկ արդյունքում հաղթանակը մեր պարտությունն էր։ Ամենատխրությունը միշտ պատերազմից հետո ա գալիս։ Հիմա էլ` երազներումս միայն պատերազմ ա, ու երազում երջանիկ եմ, որովհետև պատերազմի ժամանակ պաշտպանում ես, դու միայն էդտեղ ես ուժեղ, էդտեղ ես պետք։ Կին ես պաշտպանում, ով մտածում ա` աշխարհում լիքը տղամարդ, իսկ իմ տան կողպեքը փչացած, աշխարհում լիքը տղամարդ` անկողինս դատարկ։ Հենց այդ օրերին էր մարդ ուզում գեղեցիկ լինել, երջանիկ լինել, ծիծաղել։ Ընկերոջն օգնել։ Կին սիրել[1]։
- Դռներ կան, որ թակելուց մեկ է չեն բացվում, ու մենք դռների առջև` խաղաղ դատարկության մեջ նստած, վաստակած դրամներն էինք հաշվում[1]։
- Այստեղ հաղթանակը ավերակ էր, հպարտությունը ավերված էր, նռան կարմիր մանր-մանր ծաղիկները` ուլունք-նվերներ ավերակներին[1]։
- Մարդ որ մի քիչ շատ է կարդում, շատ բան է հասկանում, եթե շուրջն էլ մի թեթև միստիկ բան կա, իրեն թվում է` ընտրյալ է, բացառիկ[1]։
- «Աղջի'կս, դու խելոք ես, գրում ես, իսկ գրողը միշտ էլ տեսիլքներ է ունենում, մի' վախեցիր դրանից»։ Բայց ես գրում էի, որովհետև սարսափելի վախենում էի մահվանից[1]։
- Տեսնում էի, թե աչքերի մեջ ինչպես է ատելությունը տխրություն դառնում[1]։
- Միշտ պստիկի հայացքով նրան ժպտալով` խույս էի տվել վտանգավորը կռահելու տագնապից[1]։
- Մանեն կանգնել էր քահանայի առջև և շեշտակի աչքերին նայելով` հարցրել` Տե'ր հայր, Դուք ինչ-որ մեկին ատո՞ւմ եք[1]։
- Ինձ անիծում է` հիվանդություն ընկնես, մեռնես։ Հիվանդություն ընկել եմ, բայց ինքն է մեռնում[1]։
- Գնում եմ, որովհետև իմացա` ըմբոստությունը խեղճությունից է...[1]
- Արվեստի հավերժությունը ենթադրում է մենակություն` բոլորին մահվան մեջ կորցնելու վախ...[1]
- Ես ուզում եմ, ինչքան էլ հեռու գնամ, այնուամենայնիվ վերադառնամ այն տեղը, որտեղից ճամփա եմ ընկել[1]։
- Մի պարկ կյանք
- Դե, պատերազմը երկար տևեց, էդ ընթացքում շատերը նյարդայնացան, շատերը խելագարվեցին։ Բայց քանի որ իմ մանկության մեջ պատերազմից առաջ ու հետո տեսած մարդիկ նույնն էին, փոփոխությունները դժվար էր նկատելը[2]։
- Չորրորդ հարկի Աստղիկ տատի միակ տղան մեր շենքի ջահելներից առաջին զոհն էր։ Աստղիկը որդու հետ Սումգայիթից հազիվ էր փախել. ամուսնու ականջները կտրել էին, կնոջ ու որդու առաջ կրակել։ Որդու զոհվելու օրը չորրորդ հարկից մինչև բակ ավլեց։ Լուռ ավլում էր։ Բերեցին բակում եռագույնի տակ՝ մոմի նման տղայի վրա Աստղիկը լացեց, լացեց, տարան Եռաբլուր։ Աստղիկը հաջորդ օրը ավելը ձեռքին չորրորդ հարկից մինչև բակ ավլեց։ Հարևաններն ասացին՝ խելագարվել է, բայց երբ տեսա, որ ամեն օր մեկը Աստղիկի համար տաք ճաշ է եփում ու իջեցնում, մյուս օրը որոշեցի ավելը ձեռքիս միանալ Աստղիկ տատին։ Աստղիկի ձեռքին մի պարկ կար։ Երկուսով լավ փոշի բարձրացնելով ավլում էինք։ Ասացի՝ Աստղիկ տատ, տուր պահեմ մեշոկդ։ Չարացած վրաս նայեց, հրեց ինձ։ Հարևանները մորս ասացին՝ երեխուն հեռու պահի խելագարից[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]