Jump to content

Տղամարդիկ

Վիքիքաղվածք-ից
«Տղամարդիկ» ֆիլմի հերոսների արձանախումբը Երևանում

«Տղամարդիկ», հայկական սիրային կատակերգական կինոնկար, որը լույս է տեսել 1973 թվականին։ Ռեժիսորն է Էդմոնդ Քեոսայանը, իսկ սցենարի հեղինակները՝ Ալեքսանդր Չերվինսկին և Էդմոնդ Քեոսայանը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Պատմող. Այնպես, որ գուշակեցիք, եթե ֆիլմը կոչվում է Տղամարդիկ, ապա գլխավոր գործող անձը պետք է լինի կին։
  • Պատմող. Ինչ վիճելի հարց էլ, որ պատահի մեր քաղաքում, վճռական խոսքը պատկանում է նրան. քանզի այդ մարդու իմաստությունն ու արդարամտությունն ուղիղ համեմատական են այն հարգանքին, որ նա, Վազգենը, վաստակել է քաղաքային բնակչության բոլոր խավերում։
    Վազգեն. Լուրջ մտածել է պետք։
  • Պատմող. Ո՛չ, ո՛չ, նա [Սաքոն] գեղանկարիչ չէ, բայց նա լավ է ճանաչում կյանքը։
  • Պատմող. Եվ եթե քաղաքի իմաստով Սուրենը թեթև-սոլիկ է, ապա որոշ իմաստով այն արդարացի է։
  • Պատմող. Ահա և՛ Սուրենի մայրը։ Առաջին հայացքից նա իր բախտից դժգոհելու ոչ մի առիթ չունի։ Բայց միայն առաջին հայացքից։
  • Պատմող. Այս հինավուրց պարը կոչվում է քոչարի։ Յուրահատուկ է նրանով, որ այն պարում են բացառապես տղամարդիկ։ Կանայք զբաղված են տնտեսությամբ։ Եվ այսպես տղամարդիկ պարում են՝ քիփ, ձեռք ձեռքի տված, մեկ ընդ մեկ ուստառուսին սեղմելով։
  • -Ա՜խ, ինչ շուտ են մեծանում էս հարևանների աղջիկները։
  • Պատմող. Բայց սեղանի շուրջ ավելի շատ կխոսեն քան կխմեն։ Ով գիտի, գուցե դրա համար է, որ Հայաստանում սթափարաններ չկան։
  • Պատմող. Այդ ո՞ր հայը չի հյուրընկալի իր բարեկամին, եթե նա ներկայանում է որպես բարեկամ։

Արտաքին հղումներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Տղամարդիկ հոդվածը նաև Վիքիպեդիայում: