Մովսես Խորենացի
Արտաքին տեսք
(Վերահղված է Մովսէս Խորենացիից)
Մովսես Խորենացի (մոտ 410 — 490-ականներ), հայ պատմիչ, գրող, բանաստեղծ[փա՞ստ] և քերականագետ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Քաջերի սերունդները քաջ են լինում[1]։իմաստությամբ կարելի է հաղթել մեծ զորությանը[2]։
- Քաջերի սահմանը նրանց զէնքն է, որքան կկտրի, այնքան էլ կտիրի[3]։
- Բազմիշխանությունը լավ բան չէ, պետք է մի իշխան լինի[4]։
- Ինչպիսին մարդն ու իր գործն է, այդպիսին էլ նրան վերաբերող պատմությունն է։ Նրանք մահկանացու ծնվելով` անմահ են թողնում իրենց հիշատակը։
- Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության։
- Ալեկոծված նավը շտապում է դեպի նավահանգիստ, իսկ ժուժկալ մարդն անապատ է փնտրում[5]։
- Կրթությունը ամեն ինչ է։
- Խոսքիս ընթացքը կանգնեցնում եմ, երբ անպատշաճություն եմ նկատում կամ հավաստիության կողմից կասկածելի բան։
- Անգրագիտությունը մեծ չարիրք է։
- Անգրագիտությունը ինչ բան էլ ձեռնարկի, կկործանի մարդկային կյանքի ամրությունը։
- Բանականության արդյունքը խոհականությունն է։ Ուրեմն գեղեցիկ մտածողությամբ վառ ու բորբոք պահելով քո բանականության քո խոհականության կայծը` զարդարում ես բանականությունը։
- Հասարակ լեզվով այս պատմություններն արի, որպեսզի մեր պատմածների ճշմարտությանը կարոտելով` հաճախակի և անդադար կարդան մեր հայրենիքի պատմությունը։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 33.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 179.
- ↑ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2008.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 151. ISBN 99930-2-263-2.
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989