Jump to content

Անմահություն

Վիքիքաղվածք-ից

Անմահություն, անմահ լինելը, հավիտենական կենդանություն, հավիտենություն[1]:

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մահը սարսափելի չէ նրա համար, ով ապրում է` դարերում ապրելու համար։
Ու. Պեն
  • Անմահությունը որևէ հավերժական բանի վրա աշխատելու մեջ է։
Է. Ռենան
  • Մարդիկ չեն կարող միշտ կենդանի լինեն,
Բայց երջանիկ է նա, ում անունը կհիշեն։
Նավոի
  • Աշխարհի բոլոր պարգևներից մնում է միայն բարի անունը, և դժբախտ է նա, ով նույնիսկ դա չի թողնի։
Սաադի
Բելինսկի
  • Չի մահանում նա, ով ապրում է իր ստեղծագործություններում։
Կ. Բոուվի
  • Նա, ով իրենից հետո թողել է թեկուզ մի պայծառ, նոր միտք, մարդկությանն օգտակար թեկուզ մի սխրանք, նա անզավակ չի մահացել։
Բեստուժև Մարլինսկի
  • Կյանքը կարճատև է, բայց մարդն այն նորից ապրում է իր երեխաների մեջ։
Անատոլ Ֆրանս
  • Թե զավակ թողնես, քո ապրած կյանքը իզուր չի կորչում,
Քեզանից հետո վաղվա արևին նա կտա ողջույն։
Շեքսպիր

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Վ.Լ.Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անմահություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: