Վիկտոր Համբարձումյան

Վիքիքաղվածք-ից
Վիկտոր Համբարձումյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Վիկտոր Համբարձումյան (սեպտեմբերի 18, 1908 — օգոստոսի 12, 1996), հայ աստղաֆիզիկոս–գիտնական, ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հինադիրներից մեկը, ինչպես նաև Բյուրական աստղադիտարանի հիմնադիրը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի[1]։
  • ...Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից։
    Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։
    Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն։
    Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, հայոց լեզվին տիրապետելը։ Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ։ Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին[2]։
  • Եթե գիտության և տեխնիկայի բնագավառում մեր ժողովուրդը կարողանա առաջանալ մինչև մարդկության առաջին շարքերը, ապա հենց դրանով նա իր համար կստեղծի անսասանելի և անանց ազգային անկախություն[3]։
  • Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը։
  • 1990 թվականի սեպտեմբերի 9-ին, միանալով Զորի Բալայանին նա հացադուլ հայտարարեց՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ։ Երկու օր անց ԽՍՀՄ նախագահ Մ. Ս. Գորբաչովը ուղերձով շնորհավորեց ակադեմիկոսի ծննդյան տարեդարձը եւ խնդրեց դադարեցնել հացադուլը։ Շնորհավորանքի տեքստն ընթերցելով՝ Համբարձումյանը դիմեց թղթատարին.
    «Խնդրում եմ Միխայիլ Սերգեեւիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաեւ հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները: Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում: Նրան նաեւ փոխանցեք, որ մենք կգնանք մինչեւ վերջ եւ որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»[4]։

Վիկտոր Համբարձումյանի մասին[խմբագրել]

  • ..Ռադոնի խնդիրը արագությունների եռաչափ տարածության մեջ... Համբարձումյանը տվեց դրա լուծումները երկու և երեք չափումների համար այն ձեով, ինչ և Ռադոնը։ Ավելին, նա վերցրեց երեք սպեկտրային դասերի աստղերի խմբեր՝ յուրաքանչյուրում 400 – 500-ական աստղով և օգտագործեց իր տեսական արդյունքները՝ տեսագծային արագությունների բաշխումից արագությունների բաշխումը ստանալու համար։ ... Դա Ռադոնի ձևափոխության առաջին թվային հակադարձումն է, և դա հերքում է տարածված պատկերացումը այն մասին, թե իբր համակարգչային տոմոգրաֆիան անհնար է առանց համակարգչի։ Այդ հաշվարկի մանրամասները բերված են Համբարձումյանի հոդվածում, և դրանք հանգեցնում են այն մտքին, որ մինչև իսկ 1936 թ. համակարգչային տոմոգրաֆիան ի զորու պիտի լիներ օժանդակել, ասենք, ուղեղի ուռուցքների ախտորոշմանը... Շատ հնարավոր է թվում, որ Համբարձումյանի թվային եղանակները պիտի կարողանային մեծապես օժանդակել բժշկությանը, եթե դրանք կիրառվեին 1936 թվականին
Ալան Կորմակ[5]
  • Ես դադարել եմ զարմանալ, թե ինչպես մեկը մյուսի ետևից հաստատվում են Համբարձումյանի բոլոր վարկածները, որ նա մարգարեաբար արել է շատ տարիներ առաջ։
Յան Օորտ, հոլանդացի աստղագետ
  • Ծնվում են մարդիկ, որոնք դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող հարազատ ժողովրդին։ Այդպիսիք էին Մեսրոպ Մաշտոցն ու Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթն ու Անանիա Շիրակացին, Թորոս Ռոսլինն ու Գրիգոր Նարեկացին, այդպիսին է Վիկտոր Համբարձումյանը։
Մարտիրոս Սարյան
  • Ես միշտ ջերմ հիացմունքով եմ վերաբերվել Համբարձումյանի փայլուն գաղափարներին և ուրախ եմ, որ նրանք այժմ ամենուր ճանաչված են։
Չանդրասեկար, ամերիկացի աստղագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 30. ISBN 99930-2-276-4. 
  2. Ջուլիետա Գյուլամիրյան և Հիլդա Հարությունյան (2005). Մայրենի Գ. Տարրական դպրոցի Գ դասարան. Թեհրան: «Զանգակ-97» հրատարակչություն և Տպարան «Ալիք». էջ 18. 
  3. Ակադեմիկոս Վ․ Հ․ Համբարձումյան․ Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ, Երևան, 2003թ․, էջ 98, «Համազասպ Համբարձումյանի հուշերից»
  4. Մեծ Երրորդություն։ Վերստացված է՝ 2009-02-28։
  5. Computed Tomography, Some History and Recent Developments, Proc. of Symposia in Applied Mathematics, Vol. 29, p. 35, 1985


Վիքիպեդիա