Jump to content

Կյանքը պարտքով

Վիքիքաղվածք-ից

«Կյանքը պարտքով» (գերմ.՝ Der Himmel kennt keine Günstlinge), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Որոշ մարդիկ հեռանում են շատ ուշ, ոմանք էլ` շատ շուտ... պետք է հեռանալ ժամանակին...
  • Մարդը, ով դեռ երկար կյանք ունի ապրելու` ժամանակի վրա ուշադրություն չի դարձնում` կարծելով, որ մի ամբողջ հավերժություն ունի իր առաջ։ Իսկ հետո, երբ սկսում է հաշվել թե ինչքան է նա իրականում ապրել, պարզվում է, որ ընդամենը մի քանի օր, լավագույն դեպքում` մի քանի շաբաթ։
  • Ով գիտե, միգուցե կյանքը մեզ տրված է` որպես պատիժ այն հանցանքների համար, որոնք մենք կատարել ենք մեկ այլ աշխարհում։
  • Իմ բոլոր սիրեկանների հուշերում ես երիտասարդ կմնամ. ես ավելի ուժեղ կլինեմ այն բոլոր կանանցից, ովքեր ավելի երկար կապրեն նրանց հետ ու ինձնից ավելի ծեր կլինեն։
  • Պարզապես մեզնից ոչ-ոք չէր ցանկանում ուրիշի փոխարեն պատասխան տալ... յուրաքանչյուրը ձգտում էր ստանալ ամեն ինչ` փոխարենը ոչինչ չտալով...
  • Ես ուզում եմ ապրել առանց մտորումների, առանց որևէ խորհուրդ լսելու, առանց նախազգուշացումների։ Ապրել այնպես, ինչպես կստացվի։
  • Երջանկությունը կարելի տարբեր կերպ ընկալել։
  • Կյանքը այդքան էլ լավը կամ վատը չի որքան մեզ թվում է, և վերջնական ոչինչ չկա...
  • Ես հիմա երջանիկ եմ, ու իմ համար միևնույն է, արդյոք մենք գիտենք ի՞նչ է երջանկությունը, թե ոչ։
  • Ամենահասարակ զգացմունքները ամենաուժեղներն են։ Դրանցից մեկն է նաև խանդը...

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կյանքը պարտքով (գիրք) հոդվածը նաև Վիքիպեդիայում: