Կառլոս Աբովյան
Արտաքին տեսք
Կառլոս Շավարշի Աբովյան (Կալո) (հոկտեմբերի 17, 1937, Կիրովական - դեկտեմբերի 5, 1992, Վանաձոր), հայ նկարիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Իմ կտավները իմ ժողովրդի հարստությունն են[1]։
- Հանճարեղությունը պարզության մեջ է. դա հատուկ է մեծ արվեստագետներին[1]։
- Նկարչության հետ դժվար է պայքարել։ Ես պայքարում եմ իմ գաղափարների, իմ ազատության համար[1]։
- Կյանքի իմաստը անիմաստությունն է. իզուր ենք այն փորձում գրել մեծատառով[1]։
- Նկարիչների միության անդամ դառնալով` ոչ ոք նկարիչ չի դառնում։ Ավելորդ բաներ են էդ բոլորը։ Քանի անգամ առաջարկել են, հրաժարվել եմ։ Իսկական նկարիչը պիտի նկարի. դա է նրա խնդիրը. ցուցահանդեսներին մասնակցելը, էն էլ մի գործով, դատարկ բան է։ Հետո, ամենամեծ նկարիչները միայն իրենց կարող են թույլ տալ կենդանության օրոք անհատական ցուցահանդես բացել` Պիկասոն, Շագալը, Սարյանը[1]…
- Արվեստանոցում, թեկուզ աչքերս փակ, տեսնում եմ մեր բնության ամեն անկյունը, լույսի փոխվելը, գույների խաղը։ Լիքն եմ դրանցով. բոլորն իմ մեջ են ծնվածս օրից…
- Զարմանալի բաներ կան էս աշխարհում… Ուզում եմ նկարեմ, չէ՞, հանկարծ տեսնում եմ, որ մեջս մի խռով բան կա…Մինչև չգտնեմ, թե ով է խռովել, ում եմ նեղացրել, չեմ նկարում։ Բայց ավելի շատ ես եմ խռոված լինում[1]…
- Թումանյանով գալիս ենք, Թումանյանով գնում ենք այս աշխարհից[1]։
Աղբյուրներ
[խմբագրել]