Ժիրայր Աղավելյան
Արտաքին տեսք
Ժիրայր Աղավելյան (դեկտեմբերի 8, 1955, Երևան), հայ կինոռեժիսոր, նկարիչ, դերասան, բանաստեղծ, սցենարիստ, երաժիշտ։ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (2015)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հոգուն օգնել է պետք, այսինքն՝ հոգևոր իմաստով նրան բարձրացնել, արժևորել է պետք, և օգնել, որ մարդը միայն դրական զգացողություններ ունենա[1]։
- Ֆոտոռեժիսուրայի միջոցով կարելի է խոսքից, երաժշտությունից, շրջապատող երևույթներից, մարդկանցից, բնությունից պատկերներ ստանալ՝ բնավորություն ունեցող և շնչող պատկերներ։ Սա էլ հենց ֆոտոռեժիսուրան է, որը թվում է, թե կանգ առած, քարացած վիճակներ է ստեղծում, բայց այդ անշարժ ակնթարթների մեջ շարժում կա ու ներդաշնակություն։ Իմ ֆոտոգեղարվեստի ստեղծման ընթացքում նրբորեն միահյուսվում են երեք կարևոր գաղափարներ՝ տեսնելու արվեստը, ներշնչման արվեստը, արարման արվեստը[2]։
- Անծայրածիր անապատ…
- Այրող արև,
- Վերջին ճիգ,
- Վերջին ձգտում,
- Պատրանքը քո այրվում,
- Մոխիր դառնում,
- Քամուց ավազին խառնվում։
- Անծայրածիր անապատ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]