Երփներանգ շղարշը
Արտաքին տեսք
Երփներանգ շղարշը (անգլ.՝ The Painted Veil), անգլիացի գրող Վիլյամ Սոմերսեթ Մոեմի վեպը։
Քաղվածքներ
[խմբագրել]- - Եթե մարդիկ խոսեն միայն այն ժամանակ, երբ ասելիք ունեն, այդժամ մարդկային ցեղը շատ շուտով կկորցնի խոսելու ունակությունը:-Քիթի
- Ձևացնելը լավ չէ, և միշտ էլ նախընտրելի է ճշմարտությունն ասելը։
- - Գիտե՞ս, շատ լավ է, երբ քեզ դնում ես մեկ ուրիշի տեղը և հարց տալիս, թե ինչպես կվարվեիր նրա փոխարեն:-Թաունսենդ
- - Մարդկանց մեծ մասը, որքան որ տեսնում եմ, երբ սիրահարված են, և սերը փոխադարձ չէ, իրենց վիրավորված են զգում։ Նրանք բարկանում են և դառնանում:-Ուոլթեր
- Վիրավորված սնափառությունը կնոջը կարող է դարձնել ավելի վրեժխնդիր, քան ձագերին կորցրած էգ առյուծին։
- - Եթե տղամարդը չունի այն, ինչն անհրաժեշտ է, որ կինն իրեն սիրի, նրա մեղքն է, ոչ թե կնոջ:-Քիթի
- - Ներկայից լավ ժամանակ չկա:-Ուոլթեր
- - Ամեն մարդ իր գինն ունի:-Թաունսենդ
- - Կարելի է շատ սիրել մի կնոջ` առանց ցանկանալու կյանքի մնացած մասն անցկացնել նրա հետ:-Թաունսենդ
- - Շատ մարդիկ մահացել են համաճարակի հանդեպ զուտ վախից, քան վարակվելուց:-Թաունսենդ
- - Կանայք միշտ անարդար են, և նրանք սովորաբար ողջ մեղքը բարդում են տղամարդկանց վրա։ Բայց հակառակ կողմն էլ կարող է ասելու բաներ ունենալ:-Թաունսենդ
- Մի՞թե մարդ դադարում է սիրել մեկին, երբ իր հանդեպ վատ են վարվում։
- - Միայն և միայն հմայքը ի վերջո հոգնեցնում է։ Մարդ թեթևություն է զգում`գործ ունենալով մարդու հետ, ով այնքան էլ հմայիչ չէ, բայց մի փոքր ավելի անկեղծ է:-Ուադինգթոն
- Ի՞նչ կա մարդու սրտում, որ արհամարհանքով է լցնում նրանց հանդեպ, ովքեր քեզ սիրում են։
- Կանայք երբեք ամբողջովին չեն հասկանում տղամարդկանց։
- Միշտ դժվար է վերահսկել մարդու թուլությունը։
- Մարդ չի կարող խաղաղություն գտնել աշխատանքի կամ հաճույքի մեջ, աշխարհում կամ մենաստանում, այլ միմիայն սեփական հոգու մեջ։
- Գեղեցկությունը նույնպես Աստծո պարգևն է, ամենահազվագյուտ և թանկարժեք պարգևներից մեկը, և մենք պետք է շնորհակալ լինենք, եթե բավական երջանիկ ենք` ունենալով այդ, և շնորհակալ լինենք, եթե նույնիսկ չունենք, իսկ ուրիշներն ունեն, ինչը մեզ հաճույք կպատճառի։
- Գետը, չնայած շատ դանդաղ էր հոսում, դեռևս շարժման զգացողություն ուներ և իրերի անցողիկության մելամաղձոտ զգացում էր տալիս։ Ամեն ինչ անցել է, և այդ անցումից ի՞նչ հետք է մնացել։ Ողջ մարդկային ցեղը նման են գետի ջրի կաթիլներին, և այդ անանուն հեղեղը` իրար այնքան մոտիկ և տակավին այնքան հեռու, հոսում է դեպի ծովը։ Երբ ամեն բան այնքան կարճ է տևում, և ոչինչ շատ կարևորություն չունի, ցավալի է, որ մարդիկ, անհեթեթ կարևորություն տալով առօրեական բաներին, այնքան ցավ են պատճառում իրենց և ուրիշներին։
- - Կարևորը սիրելն է, ոչ թե սիրվեը։ Մարդ նույնիսկ շնորհակալ չէ նրանց, ովքեր սիրում են իրեն. այդպիսինները միայն ձանձրացնում են:-Քիթի
- Ինքնասիրությանը հասցված վերքը ամենադժվար բուժելի վերքն է։
- Մեզնից ոմանք Ուղին փնտրում են հաշիշի, և ոմանք` Աստծո մեջ, ոմանք` վիսկիի, և ոմանք` սիրո մեջ։ Բոլորը նույն Ուղին է, և այն ոչ մի տեղ չի տանում։
- Ցավալի չէ՞ արդյոք, որ մարդիկ, շատ կարճ ժամանակ ապրելով այսքան ցավ ունեցող աշխարհում, այդպես տանջեն իրենք իրենց։
- Բավարար չէ, որ կրոնավորն անվերջ աղոթք անի Հիսուսի հետ, նա ինքնին պետք է մի աղոթք լինի։
- Բարեկիրթ կինը չպետք է այնպիսի բան անի, որ զրույցի առարկա դառնա։
- Տղամարդիկ հաճախ իրենց դուստրերի հանդեպ ավելի խոր զգացմունքներ ունեն, քան որդիների։
- - Սիրտ ունենալը մեծ դժբախտություն է:-Քիթի
- Միայն մեկ ճանապարհ կա սիրտ շահելու` կարողանալ քեզ դնել նրա տեղը, ում սիրտն ուզում ես շահել։
- Քիթին տեսավ, որ Ուադինգթոնը ծխախոտ վառեց։ Մի փոքրիկ ծուխ, որ կորչում է օդի մեջ. սա է մարդու կյանքը։
- - Իմ կարծիքով՝ միակ բանը, որ հնարավոր է դարձնում այս աշխարհում ապրել առանց զզվանքի, գեղեցկությունն է, որը մարդիկ ժամանակ առ ժամանակ ստեղծում են քաոսից։ Նրանց ստեղծած նկարները, հորինած երաժշտությունը, գրած գրքերը և ապրած կյանքը։ Այս ամենի մեջ ամենահարուստը գեղեցիկ կյանքն է։ Դա արվեստի ամենակատարյալ ստեղծագործությունն է:-Ուադինգթոն
- - Թաոն Ուղին է և Ճամփորդը։ Դա հավերժական ճանապարհն է, որով անցնում են բոլոր արարածները, բայց ոչ մի արարած այն չի ստեղծել, քանի որ այն ինքնին կենդանի է։ Այն ամեն ինչն է և ոչինչը։ Դրանից է սկիզբ առնում ամեն բան, ամեն ինչ ենթարկվվում է նրան և վերադառնում է դեպի նա։ Նա քառակուսի է առանց անկյունների, հնչյուն, որն ականջները չեն լսում, և պատկեր` առանց ձևի։ Դա մի հսկա ցանց է, և չնայած նրա անցքերը ծովի չափ խոշոր են, բայց ոչինչ նրա միջով չի անցնում։ Դա մի սրբավայր է, որտեղ ամեն բան կարող է ապաստանել։ Այն ոչ մի տեղ է, բայց առանց լուսամուտից դուրս նայելու դու այն կարող ես տեսնել։ Այն սովորեցնում է ցանկանալ չցանկանալ և ամեն ինչ թողնել, որ իր հունով ընթանա։ Ով խոնարհ է, կպաշտպանվի լիովին։ Ով կռացել է, կուղղվի։ Ձախողումը հիմքն է հաջողության, և հաջողությունը ձախողման ապաստարանն է, բայց ո՞վ կարող է ասել, թե երբ կգա շրջադարձային պահը։ Նա, ով ձգտում է քնքշության, կարող է նույնիսկ փոքրիկ երեխա դառնալ։ Սիրալիրությունը հաղթություն է բերում նրան, ով հարձակվում է, և ապահովություն նրան, ով պաշտպանվում է։ Հզոր է նա, ով հաղթում է ինքն իրեն:-Ուադինգթոն
- - Ես կարծում եմ, որ երբեմն ծանր է այլևս չտեսնել նրանց, ովքեր սիրելի են եղել քեզ, և բաժանվել այն վայրերից, որտեղ մեծացել ես:-Քիթի
- - Ամեն դեպքում, երբ մտածում ես նրանց մասին, ում համար սիրելի ես եղել, դժվար կլինի չհարցնել ինքդ քեզ, թե ճիշտ էր արդյոք նրանցից լրիվ կտրվելը:-Քիթի
- Եթե երբեմն անհրաժեշտ է խաբել ուրիշներին, միշտ արհամարհելի է ինքդ քեզ խաբելը։
- - Ինչ որ աչքը չի տեսնում, դրանից սիրտը չի տխրում:-Թաունսենդ
- Մեծահոգի սիրտը թերևս ավելի շուտ պիտի խղճա, քան դատի։
- Ի՜նչ տարօրինակ են ծնողների և զավակների հարաբերությունները։ Երբ երեխաները փոքր են, ծնողները խենթանում են նրանց համար, ամեն մանկական հիվանդության հետ մռայլ կանխատեսումների հոգեվարքներով են անցնում, երեխաներն էլ սիրով և հիացմունքով փարվում են ծնողներին։ Սի քանի տարի է անցնում, երեխաները մեծանում են. և նրանց ոչ հարազատ մարդիկ ավելի կարևոր են դառնում իրենց երջանկության համար, քան հայրն ու մայրը։ Անտարբերությունը դուրս է մղում անցյալի կույր և բնազդային սերը։ Նրանց հանդիպումները դառնում են ձանձրույթի և վրդովմունքի աղբյուր։ Մի ժամանակ շփոթված մեկ ամսվա բաժանման գաղափարից՝ այժմ նրանք սառնասրտորեն ի վիճակի են տարիների բաժանման։