Վարդգես Պետրոսյան

Վիքիքաղվածք-ից

Վարդգես Պետրոսյան (19321994), հայ գրող և բանաստեղծ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • «Բարեկամություն» փողոցի վրա հարևանը սպանել է հարևանին[1]։
  • Մարդու շորերը և կոշիկները ևս հոգնում են։ Միայն նրանց հոգնածությունը կոչվում է մաշվել, իսկ մարդունը մահ[1]։
  • Մարդիկ ուզում են թռչուններին անգամ հասկանալ, երբ իրար հասկանալ չեն կարող[1]։
  • Պատմությունը գրատախտակ չի, որ չուզածդ բանաձևը ջնջես[1]։
  • Ամենափառավոր անցյալի պատն էլ, եթե այդ պատին քարեր չեն ավելանում, փոխվում է ավերակի, պատում է մոլախոտով, դառնում է փոշի և հուշ[1]։
  • Երջանիկ էր զամբիկը, նրա պես ո՞վ կարող էր վազել։ Բայց անհեռատես տերը նրան լծեց սայլին՝ խորտակելով արշավի համար ծնված մի փայլուն ապագա։ Վա՜յ նրան, ով կյանքի նախաշեմին հանձնվի նման սայլապանի[1]։
  • Եթե թեկուզ երկուսը կարող են մեռնել սիրո համար, ուրեմն մարդկությունը իրավունք ունի դեռ ապրելու[2]։
  • Բոլոր մարդիկ էլ կարոտ են բնական վիճակների։ Ամենքին էլ երևի ճնշում են պայմանականությունները, ձևացնելը[2]։
  • Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում։ Իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել, որը մարդուն կարգին չի հաջողվում[2]։
  • Բժիշկն ասաց. «Լիմոն է հարկավոր»։ Հարյուր հատ բերեցին, մեկն էլ էր շատ հիվանդի համար[3]։
  • Մարդու կյանքը լուցկու տուփ է, որտեղ կամաց-կամաց ավելանում են այրված հատիկները[3]։
  • Պապը կորցրեց կյանքը, հայրը՝ երկիրը, որդին՝ հոր երգը։ Թոռը ոչինչ չի կորցնի։ Չի ունենա, որ կորցնի[3]։
  • Ներսես Աշտարակեցին երբեմն գալիս էր, խոնարհվում տապանաքարերին, աղոթում։ Այդ րոպեներին նա Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր, այլ հնազանդ որդի՝ որբ ու անպաշտպան[3]։
  • Մարդը ջրի նման բան է, եթե շարժվեց, կզուլալվի, ինքն իրեն կմաքրվի, եթե կանգնեց, անշարժացավ, կհոտի, կնեխի[4]։
  • «Անստորագիր նամակ», կարծում եմ անստորագիր բառի արմատը պետք է, որ «ստոր»-ը լինի[5]։
  • Սա հեքիաթներով կերակրվող սերունդ չի. նրանց կծու-թթու ուտելիք է հարկավոր[6]։
  • Ամեն մարդ ծնվում է կարևոր, մեծ մի բանի համար[7]։
  • Պատմական նյութ մարմնավորել չի նշանակում կտրված լինել իր ժամանակից, որովհետև ժամանակները կապված են իրար հետ արմատներով[8]։
  • Կոտրվում է միայն ուժեղը։ Թույլը ճկվում է, երկարում, կարճանում, հարմարվում[9]։
  • Խղճալ նշանակում է իսկապես սիրել մարդուն, նշանակում է խնայել նրան, այսինքն, չհարկադրել մարդուն անելու մի բան, որ դեմ է նրա խղճին, համոզմունքներին[10]։
  • Մահախոսականը գրողի վաստակի վավերացումն է[11]։
  • Երբեմն թշնամիները նկատում են այնպիսի թուլություններ, որ բարեկամը չի տեսնում[12]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 16. ISBN 99930-2-276-4. 
  2. 2,0 2,1 2,2 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 38. ISBN 99930-2-276-4. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 39. ISBN 99930-2-276-4. 
  4. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 47. ISBN 99930-2-276-4. 
  5. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 49. ISBN 99930-2-276-4. 
  6. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 50. ISBN 99930-2-276-4. 
  7. Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ:Վեպ.-Երևան:Սովետ գրող, 1986.-592 էջ, (էջ 31)
  8. Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ, (էջ 75)
  9. Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ, (էջ 116)
  10. Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ, (էջ 117)
  11. Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ, (էջ 151)
  12. Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ, (էջ 154)


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վարդգես Պետրոսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: