Չարլի Չապլին

Վիքիքաղվածք-ից
Չարլի Չապլինը

Սիր Չարլզ Սպենսեր Չապլինը կրտսերը (անգլերեն՝ Sir Charles Spencer Chaplin, Jr.) (ապրիլի 16, 1889դեկտեմբերի 25, 1977) անգլիացի կատակերգական կինոդերասան և ռեժիսոր է եղել։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ազգայնամոլությունը տանում է դեպի ֆաշիզմ:[1]
  • Էկրանի վրա ամենից կարևորը պլաստիկ գեղեցկությունն է: Կինոն գեղանկարչական արվեստ է:[2]
  • Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։ Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել այնպիսին` ինչպիսին կաս»։
  • Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։ Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»։
  • Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։ Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»։
  • Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց։ Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքդ քո հանդեպ»։
    • Երբ ես ինձ սիրեցի

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 10. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 88. 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Չարլի Չապլին հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստում կա այս նյութին առնչվող էջ՝