Աբրահամ Լինքոլն

Վիքիքաղվածք-ից
Աբրահամ Լինքոլն

Աբրահամ Լինքոլն (անգլ.՝ Abraham Lincoln, փետրվարի 12, 1809 — ապրիլի 15, 1865), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ-ի նախագահ (1861-1865)։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ես չեմ ուզում լինել տեր, ինչպես և չեմ ուզում լինել ստրուկ։ Դա է դեմոկրատիայի իմ ըմբռնումը[1]։
  • Գեղեցկությունն առանց հմայքի միևնույնն է, թե կարթն առանց խայծի[2]։
  • Մորս եմ պարտական այն ամենի համար, ինչին հասել եմ և ինչին հույս ունեմ հասնելու[3]։
  • Կապիտալիզմի հիմնական թերությունը բարիքների անհավասար բաշխումն է։ Սոցիալիզմի հիմնական առավելությունը՝ զրկանքների հավասար բաշխումը[4]։
  • Գետանցի ժամանակ ձիերը փոխելը խելացի արարք չէ[5]։
  • Մարդկանց մեծամասնությունը մոտավորապես այնքան է երջանիկ, որքան երջանիկ լինելու վճռականություն ունի[6]։
  • Խարդախությունն ու շողոքորթությունը արյունակից զարմիկներ են[7]։
  • Երբ լսում եմ՝ ինչ-որ մեկը պաշտպանում է ստրկությունը, իմ մեջ խիստ ցանկություն է առաջանում ստիպել նրան ապրելու այդ վիճակը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 32. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 89. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 136. ISBN 99930-2-263-2. 
  4. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 157. ISBN 99930-2-263-2. 
  5. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 196։
  6. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166։
  7. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 283։
  8. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 6:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աբրահամ Լինքոլն հոդվածը նաև Վիքիպեդիայում: