Jump to content

Արամ Մանուկյան (ՀՅԴ)

Վիքիքաղվածք-ից
Արամ Մանուկյանը

Արամ Մանուկյան (Սարգիս Հովհաննիսյան, մարտի 19, 1879, Զեյվա (այժմ՝ գ. Դավիթ Բեկ, Սյունիքի մարզ) — հունվարի 29, 1919, Երևան, Հայաստան), հայ ազգային գործիչ, Վանի ինքնապաշտպանության (ապրիլ-մայիս, 1915 թ.) ղեկավարներից մեկը, Վանի նահանգապետության նահանգապետ (գոյատևել է 70 օր)։ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակումից (1918թ. մայիսի 28) հետո փաստացի ղեկավարել է երկիրը մինչև հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը։ Նոր կառավարության կազմում զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Մահացել է բծավոր տիֆից[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ես չէի կարողանում հասկանալ այն մեծ գաղտնիքը, այն մեծ ուժը, որ սովորական մարդկանց, շատ անգամ կրթութիւն չունեցողներին, գիւղացիներին, ստիպում էր տարիներ շարունակ անտրտունջ հանդուրժել այս տառապանքներին։ Մտաւորականների համար ասում էին իտէալն ու գաղափարականութիւնն է, իսկ միւսներին մնում էր ընդունել հայրենասիրութիւնը, որն ունէր և գաղտնի, անըմբռնելի ուժ՝ այդքա՜ն զոհաբերութիւններ վերցնող[2]։
  • Ես մի բանից եմ վախենում... վախենում եմ՝ մենք սևերես դուրս գանք մեր ժողովրդի առջև, չկարողանանք կազմակերպել գործը և կորցնենք նրա հաւատն ու վստահութիւնը[2]։
  • Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՜ ճակատը պաշտպանելու և թե՜ երկրի ներսում կարգ հաստատելու[3]։

Քաղվածքներ Արամ Մանուկյանի վերաբերյալ

[խմբագրել]
  • Դժգոհները չեն ճանաչում Արամին։ Երբ ճանաչեն, կը համոզուեն, որ ներկայումս նա ՄԻԱԿ կարող մարդն էայդ պաշտօնին համար։ Ես ինչո՞ւ եմ հրաժարւում. որովհետեւ մէկ է՝ ես ինքս առանց Արամի ոչինչ չեմ անելու։ Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու՝ ոչ մի կարեւոր քայլ չեմ առնում. իսկ վարիչի պաշտօնը յանձն առնելու պարագայում, գրասենեակս տեղափոխելու եմ նրա մօտ։ Ոչ մի զինուորական վերարկու ո՛չ ոքի չի տայ այն՝ ինչ որ ունի Արամը[2]։
Մովսես Սիլիկյան
  • Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք՝ արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…[4]
Նիկոլ Աղբալյանի խոսքը Արամ Մանուկյանի հուղարկավորության ժամանակ
  • Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն[3]։
Հարություն Թուրշյան, պատմաբան, գրող

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մանուկյան Արամ։ Historyofarmenia.am։ Վերստացված է՝ հոկտեմբերի 29, 2015 թ.։
  2. 2,0 2,1 2,2 Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննիսեան, 1879¬1919). Գաղափարի Մարտիկը, Ազգային Ղեկավարը եւ Հայաստանի Անկախութեան Դաշնակցական Կերտիչը։ Azator.gr (30.01.2012)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 29, 2015 թ.։
  3. 3,0 3,1 Մանուկյան Արամ։ Encyclopedia.am։ Վերստացված է՝ հոկտեմբերի 29, 2015 թ.։
  4. Արամ Մանուկյան։ Ankakh.com (05.10.2011)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 29։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արամ Մանուկյան (ՀՅԴ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: