Քննարկում:Արամ Մանուկյան (ՀՅԴ)
Ավելացնել քննարկումԱրտաքին տեսք
Latest comment: 7 տարի առաջ by Ankax Hayastan
Բարև Ձեզ, չգիտեմ թե ով է այս բաժինը գրել, բայց գրելուց օգտվել է նաև իմ աշխատությունից, սակայն այդ մասին որևէ հիշատակություն չի կատարել, ինչը խիստ բացասական երևույթ է, որը մեր օրերում, ցավոք, բավական լայն տարածում ունի։ ԱՐԱՄԻ ծննդյան օրը և ամիսը կա միայն իմ աշխատության մեջ։ Ինչևէ, ավելացնեմ, որ նա ծնվել է Շուշիում։ Արմեն Ասրյան
- Հարգելի Արմեն Ասրյան։ Քանի որ Վիքիքաղվածքը Վիքիպեդիայի քույր նախագիծն է, մեծ է հավանականությունը, որ այս հոդվածի հեղինակը տվյալները պարզապես պատճենել է Վիքիպեդիայի Արամ Մանուկյան (ՀՅԴ) հոդվածից։ Իսկ Վիքիպեդիայի հոդվածի «Աղբյուրներ և գրականություն» բաժնում Ձեր աշխատությունը որպես աղբյուր հիշատակված է։ Կարծում եմ՝ բացատրությունը սա է։ Այս հոդվածի այն հատվածների կողքին, որոնք Ձեր գրքից են, ինքներդ կարող եք ավելացնել աղբյուրը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 06:48, 15 Սեպտեմբերի 2017 (UTC)
- Հարգելի մասնակիցներ, ես այս նախագծում հոդվածներ ստեղծելիս պարզապես պատճենումներ չեմ կատարել։ Հոդվածում հստակ նշված է ԵՊՀ հետազոտությունների կայքը, որում էլ եթե ուշադիր լինենք նշված է հարգելի Ասրյանի աշխատությունն որպես աղբյուր (4 աղբյուրներից մեկը)։ Սակայն վերոնշյալ կայքում ծննդյան ամսաթիվ չկա և ես միայն տարեթիվ եմ նշել։ Իսկ մարտի 19-ը 2017-ի նույն օրն ավելացրել է Սիմա Օհանյան մասնակիցը։ Այնպես որ հոդվածի հեղինակը պահպանել է բոլոր նորմերը և մեղք չունի.... Սա էլ փոփոխությունների հղումը [1]----Հայորդի (քննարկում) 22:39, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)
- Ավելացնեմ, որ Զեվա բնակավայրը որպես ծննդավայր, ինչպես նաև տարեթիվը նաև Դպրոցական հանրագիտարանում կա, որի հղումը քաղվածքին կից եմ ներկայացրել։ Եթե ծննդավայրի այլ տվյալ կա, այսինքն Շուշի քաղաքը, պետք է որոշել ինչքանով է աղբյուրը վստահելի և հետո նոր՝ երկու տվյալն էլ հոդվածում նշել՝ համապատասխան հղումներով։---Հայորդի (քննարկում) 23:12, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)