Կինը խաչի վրա
Արտաքին տեսք
«Կինը խաչի վրա», Աննա Մառի (1887-1917) վիպակը, որը գրվել է 1916 թվականին. հայերեն հրատարակվել է 2020 թվականին (Ե., «Դարակ», 2020, թարգմանիչ` Արթուր Եղիկյան):
Քաղվածքներ
[խմբագրել]- Ինչո՞ւ որոշ բառեր՝ պատիժ, մտրակ, մեղք, այդքան դժվար է բարձրաձայնել: Դրանք այրում են շուրթերը: Դրանք հուզում են, ինչպես գործողությունները: Գրքերում սերը կա՛մ բիրտ է, կա՛մ չափազանցված վեհ: Իրեն այն թվում է հաճելի, ինչպես սառը շամպայնը[1]: Ալինա Ռուշից
- Անցյալը չի պատկանում ոչ մեկին...[1]
- Մենաստանում կինը չի պատկանում ինքն իրեն։ Եվ սա դեռ դժբախտության կեսն է, բայց նա չի պատկանում ոչ մեկին առանձնաբար. սա արդեն ողբերգություն է[1]։
- Արդյո՞ք սերը հյուսված չէր բուրմունքից, արևի ճառագայթներից, դանդաղ հեշտանքից[1]։
- Պատժի մեջ, ինչպես հեշտանքում, կարևորը ամոթն է, այլ ոչ թե ցավը։ Ցավը նույնիսկ սթափեցնում է[1]։
- Որքան եռանդուն, բանիմաց, նրբաճաշակ լինի կինը, այդքան ավելի հաճույք կպատճառի նա տղամարդուն։ Սակայն կատարելության նա պետք է հասնի տղամարդու օգնությամբ և նույնիսկ նրա միջոցով, նրա մեջ։ Դեպի տղամարդը, ինչպես դեպի արևը, նա պետք է նույնիսկ ձգվի։ Եթե կինը սիրում է, ապա թող կրկնակի լարի իր մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունները։ Նա պարտավոր է վաստակել տղամարդու սերը։ Ինքը, իհարկե, խոսում է ոչ այն դժբախտների մասին, ովքեր սերը համարում են հիգիենայի հոմանիշ։ Ի միջի այլոց, նա հնարավոր է համարում, թույլատրում և հասկանում է անհավատ կնոջ տեսակը։ Կրոնը նա կփոխարինի սիրով, տղամարդուն կդարձնի աստված և տիրակալ։ Տղամարդիկ դրանից քիչ կտուժեն[1]։ Հենրիխ Շեմիոտ
- Մարգարիտն արցունքներ է նշանակում[1]։
- Չէ՜ որ իրական սերը հասարակ է[1]։
- Հոգևորականը նույն բժիշկը չի՞։ Անկասկած, հաճախ նա նույնիսկ ավելի փորձառու է և նրբանկատ, քանզի գործ ունի միայն հոգու հետ[1]։
- Մարիամը՝ անբարոյականը Մագդաղից, դարձել է մարդկության համար խորհրդանիշ։ Կորեդժոն Մագդաղենացուն պատկերել է սեթևեթող իտալուհու տեսքով, որին պակասում են միայն մարջանի ժանյակը և ծաղիկների զամբյուղները։ Ռուբենսի մոտ նա կոպիտ, գռեհիկ, խոշորամարմին ֆլամանդուհի է, որը ընկնում է աղախինների ձեռքերի մեջ` գցելով զարդերը, և ոչ մի հիմք չկա մտածելու, որ դա Մագդաղենացին է։ Հոֆմանը նրա անունով կոչեց բարձրահասակ տղամարդանման կնոջը` շրջազգեստով առաքյալին և ոսկեգույն մազերը ներկեց սև գույնով։ Զուլոագը հարդարեց տասնչորսամյա իսպանուհուն մարկիզուհու նման, խալ կպցրեց, զարդարեց նրան քրիզանթեմով և մադրիդյան փողոցների այս անբարո աղջկան ներկայացրեց որպես Մարիամ։ Որքա՜ն տպավորիչ է լաց լինում Մագդաղենացին Բեկլինի մոտ և որքա՜ն է նա հիշեցնում Դ’Աննունցիոյի հերոսուհիներին։ Վերջապես, Մագդաղենացին քարայրում, հանրահայտ, խարտյաշ, մերկ ուսերով Մագդաղենացին փոքր-ինչ անհանգստություն էր առաջացնում[1]։