Մոլորություն

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Մոլորություն

Քաղվածքներ[խմբագրել]

  • Չկա մոլորություն, որի մեջ ճշմարտության հատիկ չլինի[1]։
Կարլո Դոսի
  • Մոլորություններն էլ են օգտակար լինում, քանի դեռ երիտասարդ ենք, միայն թե դրանք չպետք է իրենց հետ քարշ տալ մինչև ծերություն[1]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Ոմանք մոլորվում են մոլորության մեջ ընկնելու վախից[1]։
Գոթհոլդ Լեսսինգ
  • Թագավորներ չեն ծնվում, այդպիսիք դառնում են համընդհանուր մոլորության հետևանքով[1]։
Բեռնարդ Շոու
  • Մոլորությունը մեղք չէ[1]։
Սենեկա
  • Սիրի՛ր ճշմարտությունը, բայց ներողամիտ եղիր մոլորությունների հանդեպ[1]։
Ֆրանսուա Մարի Վոլտեր
  • Ես գերադասում եմ մոլորվել Պլատոնի հետ, քան իրավացի լինել պյութագորականների հետ[1]։
Ցիցերոն
  • Լավագույն նշանառուն ևս կարող է վրիպել[1]։
Թոմաս Ֆուլեր

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 276: