Jump to content

Բլեզ Պասկալ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Պասկալից)
Բլեզ Պասկալ

Բլեզ Պասկալ (ֆր.՝ Blaise Pascal, հունիսի 19, 1623 — օգոստոսի 19, 1662), ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Վա՜յ այն մարդկանց, ովքեր չգիտեն իրենց կյանքի իմաստը[1]։
  • Արդարությունը պետք է լինի ուժեղ, իսկ ուժը պետք է լինի արդարացի[1]։
  • Արդարությունն առանց ուժի անօգնական է, ուժն առանց արդարության՝ բռնակալ[2]
  • Պատահական հայտնագործությունները կատարում են միայն նախապատրաստված մտքերը[3]։
  • Մարդու առաքինության մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ ըստ ամենօրյա գործերի[4]։
  • Մարդն ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրիգինալ մարդկանց։ Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև[5]։
  • Մարդ որքան ավելի խելացի և ավելի բարի է, այնքան նա ավելի շատ է բարություն նկատում մարդկանց մեջ[6]։
  • Մարդու համար ամենաանտանելին հանգիստն է, որը չի խանգարվում ո՛չ կրքերով, ո՛չ գործերով, ո՛չ հաճույքներով, ո՛չ զբաղմունքներով։ Այդ ժամանակ նա զգում է իր ոչնչությունը, լքվածությունը, անկատարելությունը, կախյալ վիճակը, անզորությունը, դատարկությունը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 111. 
  2. Հասարակագիտություն, 9-րդ դասարանի դասագիրք, 2014, Գ. Ղազինյան, Ա. Վաղարշյան, Եր. Տիգրան Մեծ, 176 էջ, ISBN 978-99941-0-604-2
  3. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 157. 
  4. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 5. ISBN 99941-807-0-3. 
  5. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 6. ISBN 99941-807-0-3. 
  6. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 7. ISBN 99941-807-0-3. 
  7. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 10. ISBN 99941-807-0-3. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Բլեզ Պասկալ հոդվածը նաև Վիքիպեդիայում: