Մարդ
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Բովանդակություն |
[խմբագրել] Աղբյուրով
[խմբագրել] Գրիգոր Գուրզադյան
- Այո՛, մարդ-տիեզերական մարմինը մի եզակի ու անկրկնելի երևույթ է տիեզերքում, իր մենության ու միայնակության մեջ ապշեցուցիչ մի առեղծված: Ու, թերևս, տիեզերական «կարմիր գրքում» գրանցվելիք մի արժեք՝ ինքնաոչնչացման եզր հասցված...[1]
[խմբագրել] Առանց աղբյուրի
[խմբագրել] Մարտիրոս Սարյան
- Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով: Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի:
- Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է:
- Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի: Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա:
[խմբագրել] Ավետիք Իսահակյան
- «Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։
Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։»
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 199։ ISBN 99930-2-263-2։