Մենություն

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Միայնակ մարդ

w:Մենություն

Բովանդակություն

[խմբագրել] Աղբյուրով

[խմբագրել] Գրիգոր Գուրզադյան

  • Այո՛, մարդ-տիեզերական մարմինը մի եզակի ու անկրկնելի երևույթ է տիեզերքում, իր մենության ու միայնակության մեջ ապշեցուցիչ մի առեղծված: Ու, թերևս, տիեզերական «կարմիր գրքում» գրանցվելիք մի արժեք՝ ինքնաոչնչացման եզր հասցված...[1]

[խմբագրել] Գոթհոլդ Լեսսինգ

  • Միայնակ ուրախանալը տխուր բան է:[2]

[խմբագրել] Ֆիլիպ Սիդնեյ

  • Երբեք մենակ չի լինի այն մարդը, որին ուղեկցում է գիրքը, գաղափարը:[3]

[խմբագրել] Ջոն Ստայնբեք

  • Մենք միայնակ կենդանիներ ենք: Մեր բոլոր կյանքը անց ենք կացնում փորձելով պակաս միայնակ լինենք: Մեր ամենահնագույն մեթոդներից պատմվածք պատմելն է՝ լսողին աղաչելով, որ ասի -- կամ զգա -- «Այո, դա այդպես է, կամ գոնե դա այդպես է ինչպես ես եմ զգում: Դու այնքան, որ կարծում էիր, մենակ չես:»
    • «Ի հարգանք բառերի» (անգլերեն՝ In Awe of Words), Դը Էքսոնիան (The Exonian), 75-րդ ամյակի հրատարակչություն, Էքսեթերի համալսարան (1930)

[խմբագրել] Առանց աղբյուրի

Մենություն

[խմբագրել] Ֆրիդրիխ Նիցշե

  • «Ես մարդկանց մոտիկությունից չեմ փախչում, հենց հեռուն, մարդու և մարդու միջև մշտնջենական հեռուն է, որ ինձ մենություն է քշում»։
  • Վախկոտը չգիտի, թե ինչ բան է մենությունը. նրա աթոռի հետևում միշտ մի թշնամի է կանգնած։
  • Մենությունը մեզ ավելի խիստ է սարքում ինքներս մեր և ավելի կարոտյալ՝ մարդկանց հանդեպ. երկուսով էլ այն բարելավում է բնավորությունը։
  • Մենության մեջ մենակին հոշոտողն ինքն է, բազմության մեջ նրան հոշոտողները բազում են։ Դե ընտրի՛ր։
  • Նա միայնակ է և ոչինչ չունի, բացի իր մտքերից, ի՛նչ կա զարմանալի, որ նա հաճախ նրանց հետ տրվում է գրգանքի և չարաճճիություններ է անում և քաշում է նրանց ականջները։- Իսկ դուք, անտաշնե՛ր, ասում եք՝ նա թերահավատ է։
  • Ես միայն հիմա եմ մենակ, ես տենչում էի մարդկանց, ես փնտրում էի մարդկանց - ես միշտ միայն ինքս ինձ գտա - և այլևս չե՜մ տենչում ինձ։
  • Շատ մենակի համար աղմուկն արդեն սփոփանք է։

[խմբագրել] Նորվեգական առածներ

  • Փոքր, բայց հիանալի խնջույք, ասաց մարդը, որը մենակ էր խմում:

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 199։ ISBN 99930-2-263-2։ 
  2. (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 314։ 
  3. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 181։ 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Շրջել կայքում
Գործիքներ
Այլ լեզուներով