Բնություն

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Հաղարծինի բնությունը

Բովանդակություն

[խմբագրել] Աղբյուրով

[խմբագրել] Դավիթ Անհաղթ

  • Բնությունը հավիտենական մտածումի արտահայտությունն է ժամանակի մեջ:[1]

[խմբագրել] Օգյուստ Ռենուար

  • «Ծառի տերևներ... Հավաքեցեք հարյուր հազար տերևներ միևնույն ծառից և կհամոզվեք, որ ոչ մեկը չի նույնանա մյուսի հետ:
Այս է բնության հնչեղությունը:
Ահա սյունը... եթե այն պատրաստեք անսահման ճշտությամբ, կարկինի ամենաճիշտ պտույտով, նա անպայման անկյանք կթվա:
Արվեստագետը պետք է կարողանա սովորել բնության օրենքները: Արվեստագետը պետք է հավատա ինքն իրեն և խորհրդակցի միմիայն ամենաճիշտ ուսուցչի՝ բնության հետ:»[2]

[խմբագրել] Րիչարդ Ֆայնմեն

  • Ֆիզիկան ուրիշ ոչ մի լեզվի չի կարելի թարգմանել. եթե դուք ցանկանում եք ճանաչել բնությունը, գնահատել նրա գեղեցկությունը, ապա պետք է հասկանաք այն լեզուն, որով բնությունը խոսում է:[3]

[խմբագրել] Անտուան Լավուազիե

  • Բնության մեջ ոչինչ չի մեռնում, ոչինչ չի ծնվում, այլ ամեն ինչ փոփոխվում է:[4]

[խմբագրել] Ստիվեն Հոկինգ

  • Շատ մարդիկ կպնդեն թե սահմանական պայմանները ֆիզիկայի մաս չեն կազմում, բայց պատկանում են բնազանցության կամ կրոնին: Նրանք կպնդեն թե բնությունը ամենայն ազատություն ուներ՝ աշխարհը սկսելու ոնց որ կկամենար: Դա կարող է ճիշտ լինի, բայց նա նաև կարող էր դրան պատճառել, որ մի բոլորովին անկանոն ու պատահական ձևով զարգանա: Բայց բոլոր ապացույցն այն է, որ նա զարգանում է մի կանոնավոր ձևով և որոշ օրենքների համաձայն: Դրա համար խոհեմ կթվար ենթադրել թե սահմանական պայմաններն էլ են օրենքներով կառավարվում:
    • "Աշխարհի Քվանտ Վիճակը", Միջուկային Ֆիզիկա (1984)

[խմբագրել] Հենրիխ Հայնե

  • Միտքը անտեսանելի բնությունն է, բնությունը՝ անտեսանելի միտքը:[5]

[խմբագրել] Լիոն Ֆեյխտվանգեր

  • Պատմությունը, ինչպես և բնությունը, ունի իր օրենքները:[6]

[խմբագրել] Ջեկ Լոնդոն

  • Թանգարանում ես ձեռք բերում սերը գեղանկարչության հանդեպ, որ բնությունը միայնակ կարող է անել: Ոչ թե հիանալի բնության կտորի առաջ են ինքն իրեն ասում «ես նկարիչ կդառնամ», այլ կտորի առջև:[7]

[խմբագրել] Առանց աղբյուրի

[խմբագրել] Մարտիրոս Սարյան

  • Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով: Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի:
  • Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է:
  • Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի: Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա:

[խմբագրել] Ավետիք Իսահակյան

  • Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա․․․
  • Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է․․․
    Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա․․․

[խմբագրել] Ֆրենսիս Բեկոն

  • Յուրաքանչյուր մարդու մեջ բնությունը դրևորվում է կամ որպես հատիկաբույսեր, կամ որպես մոլախոտ, ուրեմն նա թող ժամանակին ջրի առաջինը և ոչնչացնի երկրորդը:

[խմբագրել] Մկրտիչ Կորյուն

  • Մայր բնության մեջ նույնիկս մի փերի
Չկա անթերի։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 133։ ISBN 99930-2-276-4։ 
  2. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 146։ 
  3. (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 193։ 
  4. (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 54։ 
  5. (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 276։ 
  6. (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 156։ 
  7. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 150։