Դավիթ Անհաղթ

Վիքիքաղվածքյից

Դավիթ Անհաղթը (5րդ - 6րդ դար) հայ միջնադարյան փիլիսոփա և նեոպլատոնականության հետևնորդ է եղել:

Քաղվածքներ [խմբագրել]

  • Սխալների դեմ պայքարելը ինքնին արվեստ է և գիտություն:[1]
  • Բնությունը հավիտենական մտածումի արտահայտությունն է ժամանակի մեջ:[2]
  • Փիլիսոփայությունը պետք է առաջնորդի մարդուն դեպի ճշմարիտ գիտելիքը և սովորեցնի ինչպես խուսափել չարից:[3]
  • Մաթեմատիկան, որպես բնագիտության ու աստղագիտության հետ հաղորդակցվող գիտություն, գտնվում է այս երկուսի մեջտեղում, որովհետև բնագիտության նման նյութական է և աստվածաբանության նման ոչ նյութական:[4]
  • Վեցամսյա և ութամսյա ծնված երեխաները չեն ապրում, իսկ յոթ ամսականները ապրում են: Երեխաները սովորաբար յոթ ամսական ժամանակ ատամ են հանում, իսկ յոթ տարեկան հասակում փոխում են: [5]
  • Ովքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում և պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակել նրա քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին “մնաք բարյավ” ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան:[5]
  • Սպիտակությունը առհասարակ գույն է՝ տեսողությունը լայնացնող, իսկ սևությունը առհասարակ գույն է՝ տեսողությունը նեղացնող:[7]
  • Պատը ուղղահայաց կառուցելու համար պետք է նախ հիմքը կառուցել:[8]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 18։ ISBN 99930-2-276-4։ 
  2. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 133։ ISBN 99930-2-276-4։ 
  3. (2008) Սեյրանուհի Գեղամյան՝ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ «Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն, 38։ ISBN 978-99941-817-9-7։ 
  4. (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 154։ 
  5. 5,0 5,1 5,2 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  6. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 113։ ISBN 99930-2-263-2։ 
  7. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 117։ ISBN 99930-2-263-2։ 
  8. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 162։ ISBN 99930-2-263-2։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝