Հովհաննես Թումանյան
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869 - մարտի 23, 1923)՝ հայ մեծագույն գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ է եղել։
[խմբագրել] Քաղվածքներ
- Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, --նստի ու պարապի: Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը: [1]
- Գեղարվեստը հայրենիք ունի: [2]
- Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա: [3]
- Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն: [3]
- Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:[4]
- Բանաստեղծի համար մի բառը մի աշխարք է:[5]
- Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է: [6]
- Անցալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար: [7]
- Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է: [8]
- Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ: [9]
- Մի՞թե դու չես փորձել, էնպես մարդ կա, որ տեսնելիս ուրախանում ես, էնպեսը կա՝ սիրտդ նեղանում է, էնպեսը կա՝ ոգևորվում ես, էնպեսը կա՝ հիմարանում ես: [10]
- Գրականությունը ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները։[11]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 177։
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 152։
- ↑ 3,0 3,1 3,2 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 153։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 32։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (1990) Հայկ Խաչատրյանում՝ Հանրագիտակ օրացույց 1991։ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 10։ ISBN 5-89700-004-2։
- ↑ (1990) Հայկ Խաչատրյանում՝ Հանրագիտակ օրացույց 1991։ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 19։ ISBN 5-89700-004-2։
- ↑ (1990) Հայկ Խաչատրյանում՝ Հանրագիտակ օրացույց 1991։ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 90։ ISBN 5-89700-004-2։
- ↑ (1990) Հայկ Խաչատրյանում՝ Հանրագիտակ օրացույց 1991։ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 135։ ISBN 5-89700-004-2։
- ↑ (1990) Հայկ Խաչատրյանում՝ Հանրագիտակ օրացույց 1991։ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 142։ ISBN 5-89700-004-2։
- ↑ (1990) Հայկ Խաչատրյանում՝ Հանրագիտակ օրացույց 1991։ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 150։ ISBN 5-89700-004-2։
- ↑ (1990) Հովհաննես Թումանյան։ Երկերի լիակատար ժողովածու, IV հատոր։ Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 239։