Գիրք

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Սանդխկա վանքի Ավետարան, ծաղկող՝ Հովհաննես, 1053թ. (Մատենադարան)

Գիրքը մի հավաքածու է գրված, տպված, պատկերազարդած, կամ դատարկ էջերի, կազմված թղթից, կտորից, մագաղաթից կամ ուրիշ նյութերից, ընդհանրապես ամրացված իրար մի եզրում:

Բովանդակություն

[խմբագրել] Աղբյուրով

[խմբագրել] Մորիս Բարրես

Ով գիրք սիրում է, նա երբեք նվիրված բարեկամի, փրկարար խորհրդատուի, ուրախ ընկեոջ, իսկական մխիթարողի պակաս չի զգա: Կարդալով, մտորելով, մարդ կարող է անմեղորեն ուրախացնել իրեն և հաճելի անցկացնել ժամանցը ամեն ժամանակ և ճակատագրի բոլոր պատահականությունների դեպքում:[1]

[խմբագրել] Ֆիլիպ Սիդնեյ

Երբեք մենակ չի լինի այն մարդը, որին ուղեկցում է գիրքը, գաղափարը:[2]

Գիրք ծամողը, գործ՝ Քառլ Շպիցվեգի

[խմբագրել] Լև Տոլստոյ

Ամեն արված գործում լավ արված քիչը ավելի լավ է վատ արված շատից: Նույնը և գրքում: [3]

[խմբագրել] Խորխե Լուիս Բորխես

Ես միշտ երևակայել եմ թե Դրախտը մի տեսակ գրադարան կլինի:

  • Մի ավյուն գրքերի համար, խմբ. Հարոլդ Ռաբինովից և Րոբ Կափլան

[խմբագրել] Առանց աղբյուրի

[խմբագրել] Ֆյոդոր Դոստոևսկի

Երբ ես իմ շուրջը տեսնում եմ, թե մարդիկ, չիմանալով ինչպես անցկացնել իրենց ազատ ժամանակը, փնտրում են ամենախղճուկ զբաղմունքներ և զվարճություններ, ես վերցնում եմ մի գիրք և ինքս ինձ ասում՝ միայն սա բավական է ամբողջ կյանքի համար։

[խմբագրել] Ֆրիդրիխ Նիցշե

Հնարավոր չէ հեշտությամբ գտնել մի գիրք, որը մեզ ավելի շատ բան է սովորեցրել, քան մեր իսկ գրած գիրքը։

Լավ գիրքը մտքով և ոգով հարստացնում է նաև իր հակառակորդին։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (2006) Դոնարա Մարտիրոսյանում՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 68։ ISBN 99941-807-0-3։ 
  2. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 181։ 
  3. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 175։ 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Շրջել կայքում
Գործիքներ
Այլ լեզուներով