Գաղափար

Վիքիքաղվածք-ից

Գաղափար, իրականությունը մարդու գիտակցության մեջ արտացոլող հասկացություն։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Գաղափարների դեմ զենք չեն արձակում[1]։
Անտուան դը Ռիվարոլ
  • Ամեն ոք, ով զոհվում է գաղափարի համար, զուր չի զոհվում[1]։
Լև Տոլստոյ
  • Գաղափարները միակ բանն են, որ երբեք չեն մահանում[1]։
Վիլհելմ Հումբոլտ
  • Լուրջ մարդը քիչ գաղափարներ ունի։ Այն մարդը, որ շատ գաղափարներ ունի, երբեք լուրջ չի լինում[1]։
Պոլ Վալերի
  • Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում, ազնվացնում են... Բայց դրա համար պետք է մարդու գլուխը ենքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի։ Դժբախտաբար մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ։
Հովհաննես Թումանյան
  • Գաղափարները ոլորված մագաղաթներ են. խոսակցությունն է, որ կբանա զանոնք։
  • Գաղափարներ ստանալը կնմանի ծաղիկներ քաղելուն, իսկ խորհիլը՝ ծաղկեփունջ կազմելուն։
Թեոդիկ
  • Սու՛տ է, աշխարհում չկա մի բան, հանուն որի կարելի է մարդ սպանել։ Չկա մի գաղափար, որի անունից թույլատրելի է զոհել մարդու կյանքը։ Չկա մի մեծ նպատակ, որի համար արժե մարդուց խլել ապրելու իրավունքը։ Եվ որքան մեծ են գաղափարն ու նպատակը, այնքան էլ պետք է բացառվի սպանության հնարավորությունը։ Իսկ եթե սպանությունն անխուսափելի անհրաժեշտություն է, ուրեմն, գաղափարներն ու նպատակները փտած են ներսից, ուրեմն, ինչ-որ բան էն գլխից կարգին չէ....[2]
Պերճ Զեյթունցյան (Արշակ Երկրորդ վեպից)

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 123։
  2. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 202։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գաղափար հոդվածը նաև Վիքիպեդիայում: