Մկրտիչ Կորյուն

Վիքիքաղվածք-ից

Մկրտիչ Կորյուն կամ Կորյուն Գրիգորի Մկրտչյանը (1913-1984) արևմտահայ առակագիր, բանաստեղծ, և բանասիրական գիտությունների թեկնածու է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

  • «Ոչ ոք չկարողացավ որդուն հանել հոր դեմ, իսկ ես դա արեցի», ասաց շահը:[1]
  • Երկաթի կտորը խցկվեց մուրճի և զնդանի արանքը՝ մոտիկից ծանոթանալու նրանց փոխհարաբերություններին: Բերանը տափակացավ:[1]

Առակներից[խմբագրել]

  • Կայծակն իրեն չի ծնի ինքը,
    Թե չօգնեն նրան ամպն ու երկինքը:[2]
  • Գիտե՞ք թե ինչու նա մնաց պոչում,
    Գործը չավարտած ուռա՜ էր գոչում:[2]
  • Առաջ չափսդ ճանաչիր,
Հետո միայն շոր պահանջիր։
  • Նավաստին պետք է նավահանգստում
Անհագստանա, սարքի ամեն բան,
Որ ծովի վրա
Ապահով մնա։
  • Ով կամենում է
Միշտ անպարտ մնա
Պետք է զենքերն իր
Սրած ունենա։
  • Թե սուտն ու կեղծը տիրեն աշխարհին,
Կմնա՞ արդյոք էլ քարը քարին։
  • Որքան կարող ես նորը պրպրտիր
Բայց երբ տակավին
Չես տիրել նորին,
Հինը դու երբեք դեն մի շպրտիր։
  • Թե նապաստակ էլ որսալու լինես,
Առյուծ որսալու պատրաստություն տես։
  • Հիմարը կարող է ծովն էլ հրդեհել։
  • Ագռավի կռավին ուշք մի դարձրեք,
Իսկ Վարդի մասին սոխակին հարցրեք։
  • Անախշատանք, ինչ որ բան ձրի,
Նման է միայն քամու բերածի
Ու վերջիվերջո քամին է տանում։
  • Մարդ կապրի հանգիստ ու հեշտ,
Թե սիրտն է պարզ, վարքը՝ պարկեշտ։
Չկա անթերի։
  • Հաճախ շատ տեղին արված մի բողոք
Քո գլխին դատ է դառնում անողոք։
  • Խելոք, հեռատես մարդ է միայն նա,
Ով ձմռան պաշարն աշնանն ունենա։
  • Ո՞ւմ սրտից արդյոք չի ժայթքի ցասում
Երբ բոռն է մեղվին պորտաբույծ ասում։
  • Մի հավատա երբեք իրեն գովող մարդուն,
Մի հավատա սոված կովին՝ կանաչ արտում։
  • Ով ընկերոջն իր վատ բան ցանկանա,
Մեկի տեղ երկու վնաս կստանա։
  • Կյանքում ով քիչ է հոգս ու ցավ կրում,
Նա է ամենից բարձր գոռգոռում։
  • Թե շուռ գան մի օր շահերը բոլոր,
Գանձ, աթոռ ու դիրք, գահերը բոլոր,
Կմնա արհեստն արեգակի տակ,
Որպես աշխարհի անպարտ թագավոր։
  • Քծնելը միայն նրան է սազում,
Ով ոչ թե մարդ է, այլ բիրտ անասուն։
  • Հողի տակ լինի, թե հողի վրա
Օձն ամենուրեք օձ էլ կմնա։
  • Կյանքում ընկնել կա, կա և բարձրանալ․․․
  • Երբ հզորի դեմ կռվի ես գնում,
Թույլի խորհուրդն էլ կարող է պետք գալ։
  • Խստագույն պետք է պատժել թե՛ գողին,
Եվ թե՛ օգնողին։
  • Թրի կտրածը բուժվում է մի օր,
Լեզվի կտրածը մխում է միշտ խոր․
Թշնամու հանդեպ լեզուդ պահիր սուր,
Բարեկամիդ հետ՝ շիտակ ու մաքուր։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 17։ ISBN 99930-2-276-4։ 
  2. 2,0 2,1 (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 29։ ISBN 99930-2-276-4։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝