Արվեստ
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Մերկուրի նավը՝ երկու թրքական նավերին հաղթելուց հետո, գործ՝ Հովհաննես Այվազովսկի
Բովանդակություն |
[խմբագրել] Աղբյուրով
[խմբագրել] Հրանտ Մաթևոսյան
[խմբագրել] Լև Տոլստոյ
- Չկա գիտություն՝ գիտության համար, չկա արվեստ՝ արվեստի համար. դրանք բոլորն էլ գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վեհ ու վսեմ դարձնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական բարիքներով հարստացնելու համար: [2]
[խմբագրել] Կամիլ Պիսարրո
- Չպետք է լինել նեղ մասնագետ. այդտեղ է արվեստի մահը: [3]
- Չկա ավելի շվայտ ու անառակ արվեստ, քան սենտիմենտալ արվեստը, քաղցրմեղցր արվեստը, որը ստիպում է հեկեկալ զգայուն կանանց: [3]
[խմբագրել] Վլադիմիր Նաբոկով
- Ունակություն և գիտություն, հիշողություն և արվեստ -- այս երկու զույգերը ինքնին են պահում, բայց երբ հանդիպում են՝ աշխարհում էլ ոչինչ նշանակություն չունի:[4]
[խմբագրել] Եվգենի Վախտանգով
- Չի կարելի սեփական հաճույքի համար շարունակել արվեստով զբաղվել:[5]
- Արվեստը ժողովրդից կտրված չպետք է լինի: Կա՛մ ժողովրդի հետ, կա՛մ ժողովրդի դեմ, բայց ոչ նրանից դուրս:[5]
[խմբագրել] Մարտիրոս Սարյան
- Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը: [6]
[խմբագրել] Մերիլին Մենսոն
- Ես մտածում եմ որ արվեստը՝ միակ հոգևոր բանն է այս աշխարհում: Եվ ես հրաժարվում եմ հակադրվել հավատալ ուրիշ մարդկանց մեկնաբանություններե Աստծո: Ես չեմ կարծում որ որևե մարդ պիտի [հակադրվի]: Ոչ մի անձ չի կարող հեղինակային իրավունքին տիրանալ թե Աստված ինչ է նշանակում:[7]
[խմբագրել] Ֆյոդոր Դոստոևսկի
- Արվեստը այնպիսի պահանջ է մարդու համար, ինչպես ուտելը և խմելը: Ստեղծագործության պահանջը, որն իր մեջ մարմնավորում է գեղեցկությունը, անբաժան է մարդուց:[8]
[խմբագրել] Հովհաննես Թումանյան
- Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ: [9]
[խմբագրել] Ջորջ Բեռնարդ Շոու
- Ամբողջ մեծ գրականությունը և արվեստը պրոպագանդա է:[10]
[խմբագրել] Նիկոլայ Գոգոլ
- Արվեստը շատ է ազնվացնում մարդուն, նրա հոգուն տալով ազնվություն և սքանչելի գեղեցկություն: [11]
[խմբագրել] Օսկար Ուայլդ
- Արվեստն սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է բնությունը:[12]
[խմբագրել] Բերթոլդ Բրեխտ
- Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույն՝ երկրի վրա ապրելու արվեստին:[13]
[խմբագրել] Առանց աղբյուրի
[խմբագրել] Մարտիրոս Սարյան
- Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
- Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
- Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ` ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
- Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
[խմբագրել] Վիլլե Վալո
- Արվեստը միշտ քննադատվում է և մի կողմնակի անձ է մեղադրանքն ստանում:
- Տեսողական արվեստները նույնն են՝ կան շատ կայֆոտ, հրաշալի ապշեցուցիչ պատկերներ որ պատճառվում են մտածես, և հետո կան հրաշալի ապշեցուցիչ պատկերներ որ հենց քեզ վայրկյանապես հեռացնում են եղած աշխարհից: Վերջինս ես մի քիչ ավելին եմ սիրում:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 117։ ISBN 99930-2-263-2։
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 147։
- ↑ 3,0 3,1 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 164։
- ↑ (1958) Ժամանակ և տեղատվություն (անգլերեն): Նաբոկովի դյուժինը։
- ↑ 5,0 5,1 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 113։ ISBN 99930-2-263-2։
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 150։
- ↑ Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն). Վերստածվ է 2008-12-29.
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 146։
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 153։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 117։ ISBN 99930-2-263-2։
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 147։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 88։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 116։ ISBN 99930-2-263-2։