Եզնիկ Կողբացի
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Եզնիկ Կողբացին (մոտ 380 - 450) հայ փիլիսոփա, թարգմանիչ, և հասարակական–եկեղացական գործիչ է եղել:
[խմբագրել] Քաղվածքներ
- Սխալված աշակերտի վրա մի բարկանա, չէ, որ հիվանդն էլ իր կամքով չի հիվանդանում:[1]
- Եթե անարժանին ինչպես պետք է չես կշտամբում, մի լինիր ուսուցիչ:[2]
- Եթե մեկի որդին ուշիմ է, ծեծ չի ուտում, իսկ եթե ուշիմ չէ, շատ անգամ նրա առջև ծառային ծեծում են, որ նրան նայի ու դրանով խելոքանա: Իսկ եթե դրանով էլ չի խրատվում, հենց իրեն են ծեծ տալիս:[3]
- Եթե քեզ նմանների հոգսերը քեզ չեն անհանգստացնում, առաջնորդ մի լինիր:[4]
- Նախանձն է չարիքի սկիզբը: [5]
- Մարդիք ավելի շատ օրինակին են հետևում, քան ճշմարտությանը:[5]
- Ով ցանկանում է նայել արեգակի ճառագայթներին, պետք է սրբի ու հեռացնի աչքերի պղտորությունն առաջացնող կեղտն ու ճպուռը, որպեսզի այդ աղտոտությունները, որ երևում են բբերի շուրջ, պայծառ լույսին նայելու արգելք չլինեն:[5]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 66։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (1990) Հայկ Խաչատրյանում՝ Հանրագիտակ օրացույց 1991։ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 9։ ISBN 5-89700-004-2։
- ↑ (1990) Հայկ Խաչատրյանում՝ Հանրագիտակ օրացույց 1991։ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 19։ ISBN 5-89700-004-2։
- ↑ (1990) Հայկ Խաչատրյանում՝ Հանրագիտակ օրացույց 1991։ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 149։ ISBN 5-89700-004-2։
- ↑ 5,0 5,1 5,2 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը