Չարլզ Կոլտոն
Արտաքին տեսք
Չարլզ Կալեբ Կոլտոն (անգլ.՝ Charles Caleb Colton, 1780 – 1832), անգլիացի գրող, գրականագետ, հոգևորական, արվեստի կոլեկցիոներ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարմնի գեղեցկությունը կարող է հրապուրել իսկական երկրպագուների, սակայն նրանց պահելու համար պահանջվում է հոգու գեղեցկություն[1]։
- Մեր դժբախտությունների զգալի մասն ավելի տանելի է, քան դրանց առթիվ մեր բարեկամների մեկնաբանությունները[2]։
- Խորհրդածեք առանց շտապելու, բայց գործեք վճռականորեն, զիջեք մեծահոգաբար, բայց դիմադրեք հաստատուն կերպով[3]։
- Եթե առարկելու համար լուրջ փաստարկներ չունեք, ավելի լավ է ոչինչ չասել։ Թույլ պաշտպանությունը սոսկ մեծացնում է հակառակորդի ուժերը, իսկ լռությունն ավելի քիչ է վնասում, քան անհմուտ պատասխանը[4]։
- Ճշմարտության լավագույն բարեկամը ժամանակն է, նրա վատթարագույն թշնամին՝ նախապաշարմունքը[5]։
- Ամենաամուր բարեկամությունը գրեթե միշտ առաջանում է ընկերների համար ծանր ժամանակներում[6]։
- Ալկոհոլը մարդուն դարձնում է մարդասպան և գող[7]։
- Պատանեկության ժամանակվա շռայլանքները ծերության պարտամուրհակն են, որով ստիպված ես վճարել երեսուն տարվա տոկոսներով[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 78։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 113։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 230։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 289։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 383։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 461։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 611։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 691։