Չարլզ Կոլտոն

Վիքիքաղվածք-ից

Չարլզ Կալեբ Կոլտոն (անգլ.՝ Charles Caleb Colton, 1780 – 1832), անգլիացի գրող, գրականագետ, հոգևորական, արվեստի կոլեկցիոներ:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մարմնի գեղեցկությունը կարող է հրապուրել իսկական երկրպագուների, սակայն նրանց պահելու համար պահանջվում է հոգու գեղեցկություն[1]։
  • Մեր դժբախտությունների զգալի մասն ավելի տանելի է, քան դրանց առթիվ մեր բարեկամների մեկնաբանությունները[2]։
  • Խորհրդածեք առանց շտապելու, բայց գործեք վճռականորեն, զիջեք մեծահոգաբար, բայց դիմադրեք հաստատուն կերպով[3]։
  • Եթե առարկելու համար լուրջ փաստարկներ չունեք, ավելի լավ է ոչինչ չասել: Թույլ պաշտպանությունը սոսկ մեծացնում է հակառակորդի ուժերը, իսկ լռությունն ավելի քիչ է վնասում, քան անհմուտ պատասխանը[4]։
  • Ճշմարտության լավագույն բարեկամը ժամանակն է, նրա վատթարագույն թշնամին՝ նախապաշարմունքը[5]։
  • Ամենաամուր բարեկամությունը գրեթե միշտ առաջանում է ընկերների համար ծանր ժամանակներում[6]։
  • Ալկոհոլը մարդուն դարձնում է մարդասպան և գող[7]։
  • Պատանեկության ժամանակվա շռայլանքները ծերության պարտամուրհակն են, որով ստիպված ես վճարել երեսուն տարվա տոկոսներով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 78:
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 113:
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 230:
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 289:
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 383:
  6. Բանականության սիմֆոնիա, էջ 461:
  7. Բանականության սիմֆոնիա, էջ 611:
  8. Բանականության սիմֆոնիա, էջ 691: