Ճակատագիր
Արտաքին տեսք
Ճակատագիր, ոչ գիտական ըմբռնմամբ առասպելաբանության և իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ դեպքերի, անհատների և ամբողջ ժողովուրդների ապագայի կանխորոշվածություն։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ճակատագիրը միշտ խելացիների կողմն է[1]։
- Ճակատագիրը կույր է թվում նրան, ում նկատմամբ նա բարեհաճ չէ[1]։
- Ամենադիմացկուն սայլն էլ կարող է շուռ գալ[1]։
- Մենք ճակատագրին ենք վերագրում մեր բոլոր դժբախտությունները, բայց երբեք նրան չենք վերագրում մեր հաջողությունները[1]։
- Դժբախտության մեջ ճակատագիրը միշտ էլ ելքի դուռ է թողնում[1]։
- Մարդու ճակատագիրն ինքը մարդն է[1]։
- Ճակատագիրը մեկ անգամ վնասելով չի բավարարվում[1]։
- Կյանքի ղեկավարը ճակատագիրն է, այլ ոչ թե իմաստությունը[2]։
- Մեղավորը օրենքից է վախենում, անմեղը՝ ճակատագրից[2]։
- Չի կարելի ազդել ճակատագրի վրա[2]։
- Պատահում է այնպես, որ ճակատագիրը բաժանում է երկուսին միայն այն պատճառով, որպեսզի նրանց ցույց տա, թե որքան կարևոր են մեկմեկու համար[3]։