Գինի

Վիքիքաղվածք-ից
Red Wine Glass.jpg

Գինի (լատ.՝ vinum), ոգելից խմիչք, որը ստացվում է խաղողի կամ մրգա–պտղային հյութի ամբողջական կամ մասնակի խմորման միջոցով։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ինչը՞ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին[1]:
Հովհաննես Թումանյան
  • Գինին ինչպե՞ս է կարող գլուխս շրջել անվի պես.
Այն ջուրն է որ անդադար, շարժման մեջ կա դիվաբար,
Գնա ու տես աղորին, ջո՞ւրն է շարժում, թե գինին[2]։
Ռափայել Պատկանյան
  • Աշնան գինին, գարնան` ջուրը:
Հայկական ժողովրդական ասացվածք
  • Մի փորձիր քո վիշտը խեղդել գինու մեջ, նա լողալ գիտի:
  • Վաղն ի՞նչ կտա, բայց ո՞վ գիտե և ճշմարիտն ո՞վ կասի,
Գինի տուր ինձ, ուրախանանք այս լուսնի տակ, իմ լուսին[3]:
Օմար Խայամ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հովհաննես Թումանյան, Թմբկաբերդի առումը
  2. Ռափայել Պատկանյան, Գինի և ջուր, 1878
  3. Օմար Խայամ, Քառյակներ


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գինի հոդվածը նաև Վիքիպեդիայում: