Կոնստանտին Ուշինսկի
Արտաքին տեսք
Կոնստանտին Ուշինսկի (ռուս.՝ Константин Дмитриевич Ушинский, փետրվարի 19 (մարտի 3), 1823, Տուլա - դեկտեմբերի 22 1870 (հունվարի 3 1871), Օդեսա), ռուս մանկավարժ-դեմոկրատ, գիտական մանկավարժության հիմնադիրը Ռուսաստանում։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եղիր քո հայրենիքի զավակը, խորապես զգա քո կապը հարազատ հողին, որդիաբար վերաբերվիր նրան, հարյուրապատիկ վերադարձրու այն, ինչ ստացել ես նրանից[1]։
- Մեր երկրից բացի աշխարհում շատ կան ամեն տեսակի պետություններ և երկրներ, բայց մարդ միայն մեկ հարազատ մայր ունի, մեկն է նաև նրա հայրենիքը[1]։
- Մարդու ժամանակը, աշխատանքը, ազնվությունը, գիտելիքները, իրեն տիրապետելու ունակությունը, ֆիզիկական, մտավոր և բարոյական ուժերը` այդ բոլորը ամեն մի հարստության միակ արարիչներն են [1]։
- Երջանկության իրավունքը մարդու ամենաանկապտելի իրավունքն է[1]։
- Միայն աշխատանքի ներքին, հոգեկան, կենարար ուժն է իբրև աղբյուր ծառայում մարդկային արժանապատվության , դրա հետ միասին նաև բարոյականության և երջանկության համար[1]։
- Եթե դուք հաջողությամբ ընտրեք աշխատանքը և նրանում ներդնեք ձեր ամբողջ հոգին, ապա երջանկությունն ինքն ձեզ կգտնի[1]։
- Նպատակը կյանքում հանդիսանում է մարդկային արժանապատվության և մարդկային երջանկության ուղն ու ծուծը[1]։
- Բավարարեք մարդու բոլոր ցանկությունները, բայց նրանից խլեք կյանքի նպատակը, և կտեսնեք, թե ինչպիսի դժբախտ ու աննշան էակ է դառնում նա[1]։
- Ամբողջ կրթության գլխավոր խնդիրներից մեկը հատկապես նրանում է կայանում, որպեսզի նոր սերունդներին մշտապես ներգրավել մարդկության ընդհանուր գործի մեջ` դեպի բացարձակ բարօրությունը նրա անվերջանալի ձգտման մեջ[2]։
- Դաստիարակությունը որ միայն պետք է զարգացնի մարդու բանականությունը և նրան տա որոշակի ծավալով տեղեկություններ, այլև պետք է նրա մեջ բորբոքի լուրջ աշխատանքի ծարավ, առանց որի նրա կյանքը չի կարող լինել ոչ պատվարժան, ոչ երջանիկ[3]։
- Դաստիարակությունը պետք է մարդու մեջ զարգացնի աշխատանքի նկատմամբ սովորույթ և սեր. այն պետք է նրան հնարավորություն տա իր համար աշխատանք գտնել կյանքում[4]։
- Եթե մանկավարժությունը ցանկանում է մարդուն դաստիարակել բոլոր տեսակետներից, ապա նա պետք է նախ նրան ճանաչի նույնպես բոլոր տեսակետներից[5]։
- Դաստիարակը չինովնիկ չէ, իսկ եթե նա չինովնիկ է, ապա նա դաստիարակ չէ[6]։
- Դաստիարակը միշտ պետք է համոզված լինի, որ դաստիարակության ուժն այնքան մեծ է, որ նա չի էլ կարող ամբողջ ծավալով օգտվել նրանից[7]։
- Ոչ մի դաստիարակ չպետք է մոռանա, որ նրա ամենագլխավոր պարտականությունը սաներին մտավոր աշխատանքին վարժեցնելն է և որ այդ պարտականությունն ավելի կարևոր է, քան բուն առարկայի դասավանդումը[8]։
- Մարդկային դաստիարակության ամենագլխավոր ճանապարհը համոզումն է[9]։
- Դաստիարակության ամենակարևոր մասը բնավորության ձևավորումն է[10]։
- Միայն անհատը կարող է ներգործել անհատի զարգացման ու ձևավորման վրա, միայն բնավորությամբ կարելի է կազմավորել բնավորություն[11]։
- Ուշադրությունը մեր հոգու այն միակ դուռն է, որով անպայման անցնում է այն ամենը, ինչ կա գիտակցության մեջ[12]։
- Իր մտքերը լավ արտահայտել չկարողանալը թերություն է, բայց ինքնուրույն մտքեր չունենալը է՛լ ավելի մեծ թերություն է.իսկ ինքնուրույն մտքերը բխում են միայն ինքնուրույն ձեռք բերված գիտելիքներից[13]։
- Սեփական գիտելիքներն ընդլայնել կարելի է միայն այն ժամանակ, երբ նայում ես քո չիմանալու ուղղակի աչքերին[14]։
- Կցկտուր, անկապ գիտելիքներով լեցուն գլուխը նման է պահեստի, որտեղ ամեն ինչ անկարգ վիճակում է, և որտեղ ինքը` տերը ոչինչ չի գտնի. այն գլուխը, որտեղ միայն համակարգ կա առանց գիտելիքների, նման է կրպակի, որտեղ բոլոր արկղների վրա կան մակագրություններ, իսկ արկղները դատարկ են[15]։
- Երկրի բնությունը և ժողովրդի պատմությունը, արտացոլվելով մարդու հոգում, արտահայտվել են խոսքերով։ Մարդն անհետացել է, բայց նրա ստեղծած բառը մնացել է իբրև ժողովրդական լեզվի անմահ ու անսպառ գանձարան, այնպես որ լեզվի յուրաքանչյուր բառը, նրա յուրաքանչյուր ձևը արդյունք է մարդու մտքի և զգացմունքի, որոնց միջոցով խոսքի մեջ արտացոլվել է երկրի բնությունը և ժողովրդի պատմությունը[16]։
- Լեզվի մեջ շնչավորվում է ամբողջ ժողովուրդը և նրա ամբողջ հայրենիքը...Լեզուն ամենակենսունակ, ամենաառատ և ամուր կապն է, որը ժողովրդի` իրենց դարն ապրած, ապրող և ապագա սերունդներին միավորում միավորում է մի մեծ, պատմական, կենդանի ամբողջության մեջ[17]։
- Խոսքը լավ է այն ժամանակ, երբ ճիշտ է արտահայտումմիտքը, իսկ նա միտքը ճիշտ է արտահայտումայն ժամանակ, երբ աճում է նրանից, ինչպես կաշին մրամնից, այլ ոչ թե հագնվում է, ինչպես ուրիշի կաշվից կարված ձեռնոց[18]։
- Ընթերցել` դա դեռևս ոչինչ չի նշանակում. ինչ ընթերցել և ինչպես հասկանալ ընթերվածը` ահա թե որն է գլխավորը[19]։
- Գիրքը, որ այնքան կարևոր նշանակություն ունի ինչ-որ չափով զարգանալ սկսած մարդու համար, ճիշտ այնպես, ինչպես բնությունը և կենսափորձը, համր է մնում ոչ միայն նրա համար, ով չի կարողանում կարդալ, այլև նրա համար, ով, մեխանիկորեն կարդալով էջը, չի կարողանում մեռած տառից կորզել կենդանի միտքը[20]։
- Մտքում արդարացի լինելը դեռևս չի նշանակում արդարացի լինել գործնականում[21]։
- Սիրո մեջ, ինչպես և ատելության մեջ կարող են միավորվել ամենատարբեր զգացմունքներ` թե՛ տառապանք, թե՛ հաճույք, թե՛ ուրախություն, թե՛ տրտմություն, թե՛ սարսափ, թե համարձակություն, և նույնիսկ զայրույթ ու ատելություն[22]։
- Դաստիարակության արվեստն այն առանձնահատկությունն ունի, որ գրեթե բոլորին այն թվում է ծանոթ ու հասկանալի գործ, իսկ ոմանց էլ` նույնիսկ հեշտ, և դա այնքանով ավելի հասկանալի ու հեշտ է թվում, որքան մարդը քիչ է նրան ծանոթ տեսականորեն կամ գործնականորեն[23]։
- Մանկական զգացմունքը, ինչպես որ մանկական մտածողությունը, պետք է ղեկավարել` այն չբռնադատելով[24]։
- Խելքի տեսական կյանքը կազմավորում է խելքը, բայց միայն սրտի ու կամքի գործնական կյանքն է կազմավորում բնավորությունը[25]։
- Բնավորության ուժը, անկախ նրա բովանդակությունից, ոչ մի բանով չփոխարինվող գանձ է։ Այն վերցվում է միմիայն հոգու բնական աղբյուրներից, և դաստիրարակությունն ամեն ինչից ավելի պետք է պահպանի այդ ուժը, որպես ամեն մի մարդկային արժանապատվության հիմքի[26]։
- Ուժեղ բնավորությունը, ինչպես և ուժեղ հեղեղը, հանդիպելով խոչընդոտի, միայն գրգռվում է և էլ ավելի ուժգնանում, բայց միաժամանակ խորտակելով խոչընդոտը, իր համար բաց է անում խոր հուն[27]։
- Միայն այն մարդն է միանգամայն լավը և հուսալի, որն ունի լավ խելք և լավ սիրտ[28]։
- Առանց անձնական աշխատանքի մարդը չի կարող առաջ գնալ, չի կարող մնալ նույն տեղում, այլ պետք է ետ գնա[29]։
- Որքան հոյակապ նախաձեռնություններ և նույնիսկ հիանալի մարդիկ են կործանվել վատ սովորությունների բեռան ծանրությունից[30]։
- Հարբածի համար լուսավոր փողոցում էլ է խավար[31]։
- Վախը մարդկային զգայություններից ամենաճնշողն է[32]։
- Վախն արատների ամենաառատ աղբյուրն է[33]։
- Առանց անհրաժեշտության ոչ մի բառ մի ասեք ձեր մասին։ Ոչ մի անգամ չպարծենաք ո՛չ նրանով, ինչ եղել է, ո՛չ նրանով, ինչ կա, ո՛չ նրանով, ինչ կլինի[34]։
- Զայրույթի ազդեցության ներքո մենք այնպիսի մեղադրանքներ ենք բարդում մեզ զայրացնող մարդու վրա, որ մեզ զվարճալի կթվային հանգիստ ժամանակ[35]։
- Անմիտ, անզուսպ զայրույթը նույնքան կործանարար է, որքան և անիմաստ բարությունը կամ քնքշությունը[36]։
- Հիշողության աշխատանքը լավացնելու կարևորագույն պայմանը նյարդերի առողջ վիճակն է, որի համար անհրաժեշտ են ֆիզիկական վարժություններ[37]։
- Պրակտիկան ցույց է տալիս, որ մարմնամարզությունը, այսպես թե այնպես մասնագիտացնելով մարդու ինքնակամ շարժումները, բուժում է բազմաթիվ հնացած հիվանդություններ[38]։
- Մտավոր աշխատանքից հետո հանգիստը ոչ թե ոչինչ չանելն է, այլ ֆիզիկական աշխատանքը, որը ոչ միայն հաճելի է, այլև չափից դուրս օգտակար։ Անհրաժեշտ է հերթագայել մտավոր և ֆիզիկական աշխատանքը[39]։
- Մարդկային կյանքը կքարանար մի կետում, եթե պատանեկությունը չերազեր և բազմաթիվ մեծ գաղափարների սերմերն աննկատելի չհասունանային պատանեկան երազանքների երջանիկ պատյանում[40]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 193
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 195
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 196
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 204
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 205
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 205
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 207
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 208
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 208
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 209
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 213
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 215
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 216
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 224
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 258
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 258
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 280
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 313
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 315
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 426
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 486
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 519
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 531
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 541
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 542
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 543
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 562
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 599
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 602
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 605
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 624
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 625
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 635
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 661
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 662
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 669
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 669
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 670
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 685